Աճպարարական հնարք ամենափոքրիկերի համար

f003

Առաջարկում ենք զարմացնել հարազատներին` ծնողների օգնությամբ:

Վերցնում ենք փոքրիկ օղակ, թել, լուցկի ու աղաջուր:

Թելը ողջ օրվա ընթացքում պետք է թրջել խիտ աղաջրի մեջ ու չորացնել: Այս գործողությունը պետք է կրկնել մի քանի անգամ և սրա մասին չպետք է ասել ոչ ոքի, քանի որ հենց դա է ամենակարևոր գաղտնիքը: Երբ թելն արդեն բավականաչափ աղոտվել է ու չորացել, այն կապում ենք օղակից ու վառում թելը: Բոլորը կարծում են, թե թելը սովորական թել է, քանի որ այն արտաքինից որևէ կերպ չի տարբերվում: Թելն ամբողջովին վառվում է, բայց օղակը չի ընկնում: Նրան պահում են աղի մանր գնդիկները: Բայց պետք է հաշվի առնել, որ այդ ընթացքում փակ պետք է լինեն դռներն ու պատուհանները, քանի որ օդի ամենափոքր տատանումն անգամ կարող է քանդել աղի շարքը:

Զգուշացում` առանց մայրիկի կամ հայրիկի հնարքը փորձել չի կարելի:

Աղբյուր` Թոմ Թիթ <Գիտական զվարճալիքներ>

2826 Դիտումներ 2 Դիտումներ այսօր
Share to Google Buzz
Share to Google Plus
Share to LiveJournal
Share to MyWorld
Share to Odnoklassniki

Տարածել սոց.կայքերում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *