Ամենաօգտակար 7 մթերքները

50b35d9a3ceb237ba827cc5eb255f0a5Փոքրիկի օրգանիզմն անընդհատ աճում է ու զարգանում, նրան անհրաժեշտ են ամենաօգտակար մթերքները այդ աճն ու զարգացումը լիարժեք ապահովելու համար: Ներկայացնում ենք ամենաօգտակար 7 մթերքները, որոնք պարտադիր պետք է լինեն յուրաքանչյուր փոքրիկի կերակրացանկում:

  1. Միս

Բուսակերությունը փոքրիկներին հակացուցված է, նրանց անհրաժեշտ է կենդանական սպիտակուց: Միայն մսի միջոցով նրանք կարող են ստանալ օրգանիզմին անհրաժեշտ երկաթի և ամինաթթուների քանակը:

   2. Կաթնամթերք

Երեխայի կմախքը անընդհատ աճում է և նրա ամրության ու առողջության համար պետք է կալցիում: Կալցիումն ամենից շատ պարունակում են ամեն տեսակի կաթնամթերքները/պանիր, կաթ, յոգուրտ, պանրիկ, կեֆիր/: Այս սննդամթերքները ևս իրենց տեղը պետք է ունենան փոքրիկի կերակրացանկում:

3.Կարագ

Երեխայի նորմալ զարգացման համար օրական հարկավոր է 3-5 գրամ կարագ կամ բուսական յուղ: Սա կապահովի A, D, E վիտամինների բավարար քանակություն երեխայի օրգանիզմում:

4.Ձու

Այս մթերքը վիտամին D-ի անփոխարինելի աղբյուր է: Այս վիտամինի բավարար քանակությունն օրգանիզմում կանխարգելում է մի շարք հիվանդությունների առաջացումը: Եթե երեխան չունի ալլերգիա ձվից, ուրեմն անպայման այն ընգդրկեք սննդակարգում:

5.Բազուկ

Այս մթերքն իր օգտակար հատկությունները պահպանում է ողջ տարվա ընթացքում: Այն պարունակում է կալիում, երկաթ, վիտամիններ C, B1, B2, PP: Այն կարելի է երեխային առաջարկել խաշած, շոգեխաշած և հում վիճակում: Բազուկը օգտակար է նյութափոխանակության և սրտի աշխատանքի համար:

6. Կաղամբ

Այս մթերքը ևս պարտադիր է փոքրիկի կերակրացանկում: Հանքային աղերը, ածխաջրերն ու բջջանյութերը, որոնք պարունակում է կաղամբը, չափազանց կարևոր են երեխայի համար: Հատկապես օգտակար է հում կաղամբը: Ընդ որում օգտակար են կաղամբի բոլոր տեսակները՝ բրյուսելյան, ծաղկակաղամբը, բրոկոլին և այլն:

7. Ընկույզ

Ընկույզը պարունակում է ամինաթթուներ և ճարպաթթուներ: Վիտամինների մի ամբողջ փունջ է պարունակում ընկույզը, ինչն էլ հենց նրան դարձնում է անփոխարինելի երեխայի սննդացանկում: Բայց այս դեպքում մթերքը չարաշահել պետք չէ, քանի որ ընկույզը չափազանց ալերգիկ է: Մինչև 3 տարեկան փոքրիկներին տալ խորհուրդ չի տրվում:

2164 Դիտումներ 2 Դիտումներ այսօր
Share to Google Buzz
Share to Google Plus
Share to LiveJournal
Share to MyWorld
Share to Odnoklassniki

Տարածել սոց.կայքերում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *