Այգում. բանաստեղծություն

red-apples-on-tree-11294511627z6e-Վայ, մայրիկ ջան, նայիս տես`

Ինչքան լավ են ժպտում մեզ

Եվ խնձորը կարմրաթուշ,

Եվ խաղողը քաղցրանուշ,

Էլ նուշ, էլ թուզ,

Էլ փշատ,

Այս ինչ շատ են,

Այս ինչ շատ.

Ով է այսքան միրգ բերել,

Ծառերն այսպես զարդարել…

-Իմ լուսերես,

Ոսկեհուր

Աշունն է մեզ եկել հյուր:

Այս մրգերը հյութալի

Նա է բերել գոգով լի:

Գարուն, ամառ անընդհատ

Աշխատել ենք մեղվի պես.

Հիմա էլ նա լիառատ

Իր բարիքն է տալիս մեզ…

 

Վազգեն Տալյան

6690 Դիտումներ 3 Դիտումներ այսօր
Share to Google Buzz
Share to Google Plus
Share to LiveJournal
Share to MyWorld
Share to Odnoklassniki

Տարածել սոց.կայքերում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *