Այսօր Նավասարդն է` հին հայերի նոր տարին

amanorՆվազագույնը 4500 տարի առաջ, այս օրը` օգոստոսի 11-ին,  Նահապետ Հայկն իր զորախմբով մարտնչեց Բելի զորախմբի դեմ և հաղթեց նրան: Այս օրը յուրատեսակ օր է, այն կարելի է համարել ազգի սկզբնավորման օր, անկախության օր, հենց այդ պատճառով էլ հին հայերը հենց այսօր են նշել իրենց նոր տարին:

Նավասարդ բառը երկու արմատից է կազմված` նավա-նոր և սարդ-տարի: Այս տոնը հին հայերը մեծ շուքով են նշել, ժողովրդական տոնակատարություններ, խաղիկներ, երգ ու պար, այս ամենը ձգվել է շաբաթներ շարունակ: Հայերը Նավասարդին ճոխ ու առատ սեղաններ են բացել, համեղ, ավանդական ուտեստներ են պատրաստել, որ տարին էլ լինի բերքառատ: Տոնի օրերին հայերը մեծ ընծաներ ու զոհեր էին մատուցում նաև հեթանոս աստվածներին` Անահիտին, Աստղիկին, Արամազդին, Վահագնին և մյուս աստվածներին: Հայերն ունեին նաև Ամանորի կամ Նավասարդի աստված, նա այդ օրերին առանձին ուշադրության էր արժանանում և նրա պատվին շատ խաղեր ու տոնակատարություններ էին կազմակերպում:
Թեև հայերն արդեն մի քանի հարյուրամյակ նոր տարին նշում են հունվարի 1-ին, բայց Նավասարդը չեն մոռացել: Հիմա կազմակերպվում են արդեն ավանդական դարձած Նավասարդյան խաղերը, որոնք իրենց հիմքում նաև ավանդական խաղերի ձևափոխված տարբերակներն են ընդգրկում:

3560 Դիտումներ 2 Դիտումներ այսօր
Share to Google Buzz
Share to Google Plus
Share to LiveJournal
Share to MyWorld
Share to Odnoklassniki

Տարածել սոց.կայքերում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *