Այսօր ուրիշ է կարգը, բանաստեղծություն

այսօր ուրիշ է կարգըԱյսօր ուրիշ է կարգը,
Ե´ս եմ մաքրել հատակը:
Վա´յ, վա´յ, վա´յ, ի՞նչ արիք,

Սենյակ ինչո՞ւ ոտք դրիք:
Տեղներումդ քարացե´ք,
Նորից շարժվել չփորձե´ք:
Ջուր չխմեք`
Կկաթի:
Հաց-մաց չուտեք`
Կթափվի:
Լուսամուտը չբացե´ք,
Փոշի կգա, իմացե´ք:
Ոչ ոք ուժեղ չշնչի,
Թե չէ` փայլը կկորչի:
Ի´նչ է, մաքրել հատակը,
Կարծում եք, թե կատա՞կ է…
Սիլվա Կապուտիկյան

 

6763 Դիտումներ 2 Դիտումներ այսօր
Share to Google Buzz
Share to Google Plus
Share to LiveJournal
Share to MyWorld
Share to Odnoklassniki

Տարածել սոց.կայքերում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *