Անհաղթ աքլորը

111

 

 

 

 

 

 

 

Լինում է, չի լինում՝մի աքլո՛ր է լինում։ Էս աքլորը քուջուջ անելիս մի ոսկի է գտնում։ Կտուրն է բարձրանում, ձեն է տալի. — Ծուղրուղո՜ւ, փող եմ գտե՜լ… Թագավորը լսում է, իր նազիր-վեզիրին հրամայում է՝գնան խլեն բերեն։ Նազիր-վեզիրը գնում են՝ խլում բերում։ Աքլորը կանչում է. — Ծուղրուղո՛ւ, թագավորն ինձանով ապրե՜ց… Թագավորը ոսկին ետ տալիս է իր նազիր-վեզիրին, ասում է. — Ետ տարեք իրեն տվեք, թե չէ աշխարհքովը մին կխայտառակի մեզ էդ անպիտանը… Նազիր-վեզիրը ոսկին տանում են ետ տալիս աքլորին։ Աքլորն էլ կտուրն է բարձրանում. — Ծուղրուղո՛ւ, թագավորն ինձանից վախե՜ց… Թագավորը բարկանում է, իր նազիր-վեզիրին հրամայում է — Գնացե՛ք,— ասում է,— բռնեցեք էդ սրիկային, գլուխը կտրեցեք, եփեցեք, բերեք ուտեմ,պրծնեմ դրանից։ Նազիր-վեզիրը գնում են աքլորին բռնում, որ տանեն։ Տանելիս կանչում է. — Ծուղրուղո՛ւ, թագավորն ինձ հյուր է կանչե՛լ… Տանում են մորթում, պղինձն են կոխում, որ եփեն, ձեն է տալի. — Ծուղրուղո՜ւ, թագավորն ինձ տաք-տաք բաղնիք է ղրկե՛լ…Եփում են բերում թագավորի առաջն են դնում, կանչում է. — Թագավորի հետ սեղան եմ նստե՜լ, ծուղրուղո՜ւ…Թագավորը շտապով վերցնում է կուլ տալի։ Կոկորդով գնալիս կանչում է. — Նեդ-նեղ փողոցներով անց եմ կենում, ծուղրուղո՛ւ… Թագավորը որ տեսնում է՝ կուլ տվեց,էլ չի ձենը կտրում, իր նազիր-վեզիրին հրամայում է թուրները հանած պատրաստ կենան,որ մին էլ ձեն ածի՝ զարկեն։ Նազիր-վեզիրը թրերը հանած՝ պատրաստ կանգնում են մինը էս կողմը, մյուսը էն։ Աքլորը որ թագավորի փորն է հասնում, ձեն է տալի. — Լույս աշխարհքումն էի, մութ տեղն եմ ընկել, ծուղրուղո՜ւ… — Զարկե՛ք…— հրամայում է թագավորը։ Նազիր-վեզիրը զարկում են,տալիս են թագավորի փորը պատռում։ Աքլորը դուրս է պրծնում, փախչում է, կտեր ծերին կանգնում ձեն տալի. — Ծուղրուղո՜ւ… Հովհ. Թումանյան

 

3074 Դիտումներ 3 Դիտումներ այսօր
Share to Google Buzz
Share to Google Plus
Share to LiveJournal
Share to MyWorld
Share to Odnoklassniki

Տարածել սոց.կայքերում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *