Անհաշտ ծիտիկները

Չար ու անհաշտ

Երկու ծիտիկ

Գտան մի մեծ

Գարու հատիկ:

Եվ այդ չնչին գարու համար,

Քաշքշեցին

Նրանք իրար:

-Գարին իմն է,

Դրա համար

Ջուրն եմ մտել:

-Իմ ինչ գործն է,

այ անփետուր,

գարու կեսը

կտրիր` ինձ տուր…

blue_bird_clipart_image_4Եվ ծիտիկներն

Անմիտ ու չար,

Գզգզեցին

Նորից իրար:

Թռան ծառին,

Իջան քարին,

Մինչև կորցրին

Գտած գարին:

 

Հոբոս Ապեր

2996 Դիտումներ 5 Դիտումներ այսօր
Share to Google Buzz
Share to Google Plus
Share to LiveJournal
Share to MyWorld
Share to Odnoklassniki

Տարածել սոց.կայքերում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *