Անհետացած կենդանիների առեղծվածը

Dinosaur DiscoveryԱյսօր որևէ մեկը հստակ ասել չի կարող, թե ինչ կենդանիներ են ապրել մեզնից միլիոնավոր տարիներ առաջ: Մոլորակի տարբեր անկյուններում հայտնաբերված բրածո ոսկորները գիտնականներին հնարավորություն են տվել բացահայտելու անհետացած կենդանիների մի մասի արտաքին պատկերը, պարզել նրանց կենսակերպն ու նաև անհետացման ժամանակաշրջանն ու մոտավոր պատճառները: Մինչև 18-րդ դարը երբ հայտնաբերվում էին որևէ կենդանու մնացորդներ, գիտնականները կարծում էին, թե նրանք մոլորակի մի որևէ անկյունում շարունակում են ապրել, սակայն, երբ 18-րդ դարի վերջին հայտնաբերվեցին ահռելի չափսերի կենդանիների բրածոներ, պարզ դարձավ, որ այդ չափսի կենդանիներ այլևս չկան: Հսկայական չափսի կենդանիները չէին կարող աննկատ մնալ, ինչպես օրինակ, դա հնարավոր էր փոքրիկ կենդանինեի դեպքում:

Օրինակ, հսկայական համրուկը, այլևս չկա: Այդ համրուկի մնացորդները ցույց են տալիս, որ անհետացած համրուկը մեզ հայտնի համրուկից մեծ է մի քանի անգամ: Փղին իր չափսերով գերազանցում է ևս մեկ անհետացած կենդանի` մաստոդոնտը: Այս կենդանին ապրել է մոլորակի վրա մինչև դինոզավրերի ի հայտ գալը:

Դինոզավրերի անհետացման մասին կարծիքները շատ են տարբեր: Գիտնականների մի մասի կարծիքով դինոզավրերը չեն անհետացել, այլ փոփոխվել են ու դարձել մեզ ծանոթ կենդանիներ:

Շարունակելի…

5219 Դիտումներ 4 Դիտումներ այսօր
Share to Google Buzz
Share to Google Plus
Share to LiveJournal
Share to MyWorld
Share to Odnoklassniki

Տարածել սոց.կայքերում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *