Աշխարհի ամենամեծ Լեգոլենդը

images (4)Առաջին լեգոլենդը կառուցվել է լեգոյի հեղինակի հայրենիքում` Դանիայում, 1968 թվականին: Այսօր այդ լեգոլենդն աշխարհում ամենամեծն է, կառուցված է լեգոյի ավելի քան 46 միլիոն խորանարդիկներից: Այգին զբաղեցնում է մոտ 100,000 քառակուսի մետր:

Լեգոլենդը բազմաթիվ փոքրիկ բաժիններից է կազմված: Միլիլենդը այգու կենտրոնն է, հենց այստեղից էլ սկսվել է այգու կառուցումը: Այստեղ հավաքված են աշխարհի ամենահայտնի կառույցների մանրակերտերը, որոնք հետաքրիր են ոչ միայն այգու մանուկ, այլ մեծահասակ այցելուներին:  Այստեղ կարելի է տեսնել Ազատության արձանի լեգոյից տարբերակը, Բիգ բենը և այլն:

images (2)Երևակայութան աշխարհ կոչվող հատվածում այգու այցելուները կարող են իրենք ստեղծել լեգոյի իրենց խաղալիքը:

Ծովահենի երկիր անունով հատվածում երեխաներին սպասում է ճանապարհորդություն դեպի քարանձավներ, հեքիաթային աշխարհ, որտեղ նրանց ճանապարհին հանդիպում են չար ծովահենները, որոնց հետ երեխաները պետք է կռվեն թրերով:

Լեգոլենդում կարելի է ճամփորդել նաև միջնադարով: Այստեղ կան նաև այդ ժամանակահատվածը ներկայացնող ասպետների և արքայադուստրերի դղյակները: Լեգոներից կազմված այս ապարանքներում երեխաները կարող են օգտվել գունագեղ ատրակցիոններից, նաև հանդիպել թռչող վիշապի:

Կա նաև Լեգո քաղաք, որտեղ կա անգամմ լեգոյից պատրաստված հրշեջ կայան:

images (5)Աշխարհի շատ այլ երկրներում ևս կան Լեգոլենդեր, բայց ամենագեղեցիկն ու գունագեղը շարունակում է մնալ Դանիայի գլխավոր Լեգոլենդը:

1754 Դիտումներ 4 Դիտումներ այսօր
Share to Google Buzz
Share to Google Plus
Share to LiveJournal
Share to MyWorld
Share to Odnoklassniki

Տարածել սոց.կայքերում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *