Աշուն. բանաստեղծություն

cartoon orange autumn leavesՎայ, գժվել են տերևները,

Պար են գալիս փողոցում.

Շփոթել են վարն ու վերը,

Ոչ մայթ գիտեն, ոչ անցում:

Մեկ խշշալով լցվում են բակ,

Մեկ էլ հանկարծ փոոխչում դուրս,

Մեկ քչփչում պատերի տակ,

Մեկ պառկում են սուսուփուս…

Փոքրիկ Մարոն դուրս է եկել,

Նայում նրանց, զարմանում.

-Այս ինչ պար է, այս ինչ երգ է,

Այս ինչեր եք դուք անում:

Եկեք մեր տուն, անձրև կգա,

Ձեզ կթրջի, ջուր կանի…

-Քամուն կասենք, մեզ թև կտա,

Ամպից էլ վեր կտանի:

Էհ, չի լսում քամին խենթուկ,

Հա սուլում է, թռչկոտում,

Խաղ է անում ամպի հետ թուխ.

Կաթիլները պոկոտում…

Վայ, գժվել են տերևները,

Պար են գալիս, ծիծաղում,

Իսկ զայրացած մութ ամպերը

Բարակ անձրև են մաղում:

 

Վազգեն Տալյան

12990 Դիտումներ 8 Դիտումներ այսօր
Share to Google Buzz
Share to Google Plus
Share to LiveJournal
Share to MyWorld
Share to Odnoklassniki

Տարածել սոց.կայքերում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *