Առաջին դասարանի ճգնաժամը. ինչպես հաղթահարել

54500Հոգեբաններն առանձնացրել են առաջին և հինգերորդ դասարանները՝ որպես ճգնաժամային: Աշակերտները հենց այս երկու դասարաններում են հանդիպում իրենց համար ամենամեծ խնդիրներին, որոնք էլ ծնում են ճգնաժամ:

Առաջին դասարան գնալիս երեխաներից շատերը չեն պատկերացնում, որ պետք է նստեն իրենց տեղում ամբողջ 45  րոպե, պետք է կատարեն տնային առաջադրանքներ, որոնց մի մասից ոչ մի կերպ գլուխ չեն հանում: Հնարավոր է՝ չխրախուսվեն ուսուցչի կողմից, կամ չկարողանան կարդալ հանձնարարված դասն ու արժանանան համադասարանցիների զուսպ ծիծաղին, և, ի վերջո, արդեն սովորական դարձած խաղերի համար քիչ ժամանակ է մնում: Սրանք կաթիլ-կաթիլ կուտակվում են վեցամյա փոքրիկի հոգում ու ծնում իսկական ճգնաժամ: Այս ճգնաժամը հաղթահարելու համար պահանջվում է 2 շաբաթից մինչև կես տարի: Հարկավոր է ծնողների ու ուսուցիչների աջակցությունը:

Երեխան, տուն գալով, կարող է բողոքել գլխացավից, հոգնածությունից: Որոշ երեխաներ սկսում են կամակոր վարք դրսևորել այն դեպքում, երբ իրենց նման կերպ չէին պահել, ախորժակի կորուստ ու անքնություն են ունենում: Սա բնական ռեակցիա է, քանի որ նախ և առաջ օրգանիզմին է պետք վարժվել կյանքի նոր ռիթմին, սա ֆիզիոլոգիական ադապտացիայի շրջան է:

Ծնողներն այս ընթացքում երեխային չպետք է կշտամբեն,  բարկանան նրա վրա, քանի որ այս դեպքում էլ պետք է հետևեն ոսկե կանոնին. երեխան ամենից շատ ունի ծնողի ուշադրության ու սիրո կարիքն այն ժամանակ, երբ ամենից քիչն է դրան արժանի: Ծնողի հանդուրժողական վերաբերմունքը կօգնի արագ հաղթահարել երեխայի համար չափազանց դժվար այս ճգնաժամը:

Եթե երեխան ցանկանում է իր հետ դպրոց տանել որևէ փոքրիկ խաղալիք, պետք չէ նրան արգելել, պայմանով, որ խաղալիքով կզբաղվի միայն դասամիջոցին: Ֆիզիկական ակտիվությունը պահելու համար պետք է դպրոցից առաջ կարճ նախավարժանք անել, օրվա ռեժիմը կարգավորեք այնպես, որ երեխային խաղի համար անպայման ժամանակ մնա:

2345 Դիտումներ 2 Դիտումներ այսօր
Share to Google Buzz
Share to Google Plus
Share to LiveJournal
Share to MyWorld
Share to Odnoklassniki

Տարածել սոց.կայքերում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *