Առաջին հանրապետություն. պատմությունն ու գործիչները

000Image_42881918թ մայիսի 28-ին Հայաստանը հռչակեց իր անկախությունը: Շուրջ 6 դար` սկսած Կիլիկիայի հայոց թագավորության անկումից/1375թ/, Հայաստանն անկախ պետակնություն չէր ունեցել: Այս անկախությունը հնարավոր դարձավ Մայիսյան հերոսամարտերի հաղթանակներից հետո:

<Ծանր ժամանակներ էին Հայաստանի համար>,-ասում է ԵՊՀ դասախոս Ալիկ Ղարիբյանը: Արևմտյան Հայաստանից հազարավոր գաղթականներ էին փախել ու ապաստան գտել Արևելյան Հայաստանում, սով էր, համաճարակներ կային, բացի այդ թուրքական զորքերը շարունակում էին իրենց հարձակումներն այս անգամ արդեն Արևելյան Հայաստանի ու հայերի վրա: Այս պայմաններում ստեղծվեց մեր առաջին հանրապետությունը:

Հանրապետության գործիչներն էլ չափազանց համեստ ու զուսպ մարդիկ էին: Առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունին, օրինակ, ապրում էր վարձով բնակարանում, իսկ Ներքին գործերի նախարար, դիկտատոր Արամ Մանուկյանն այնքան էր շփվում հասարակ գաղթականների հետ, որ ի վերջո, նրանցից վարակվեց բծավոր տիֆ հիվանդությամբ ու հենց դրանից էլ մահացավ:

Հայաստանի Հանրապետությունը կարճ կյանք ունեցավ, գոյատևեց մինչև 1920 թվականը, բոլշևիկյան զորքերը կարողացան գրավել Հայաստանն ու իրենց իշխանությունը հաստատել մեր երկրում: Բանտարկվեցին ու գնդակահարվեցին առաջին հանրապետության գլուխ կանգնած գրեթե բոլոր գործիչները:

Իր կարճատև կյանքի ընթացքում Հայաստանի Առաջին Հանրապետությունը կարողացավ էական նշանակություն ունենալ հայոց պատության հետագա ընթացքի վրա: Այդ դժվար տարիներին անգամ հանրապետության ղեկավարները հասկացան կրթության նշանակությունն ու կարևորությունը և որոշում կայացրին Հայաստանում համալսարան հիմնելու մասին: 1919թվականին սեղծվեց Երևանի Պետական Համալսարանը, բազմաթիվ թերթեր ու պարբերականներ էին լույս տեսնում, գրքեր էին գրվում:

Պատմաբանները համոզված են, որ եթե մենք 1918թ-ին չունենայինք մեր հանրապետությունը, ապա այսօրվա մեր հանրապետության գոյությունը խիստ կասկածի տակ կլիներ:

1700 Դիտումներ 2 Դիտումներ այսօր
Share to Google Buzz
Share to Google Plus
Share to LiveJournal
Share to MyWorld
Share to Odnoklassniki

Տարածել սոց.կայքերում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *