Առաջին օգնություն թունավորումների ժամանակ

Թունավորումը լուրջ վտանգ է ներկայացնում  երեխաների համար: Սպիտակեցնող հեղուկների, միջատների և առնետների թույնը, կենցաղային քիմիայի մյուս միջոցները կարող են երեխային հասցնել մահվան:

Շատ թույներ կարող են վտանգավոր լինել նաև այն դեպքում, երբ երեխան դրանք կուլ չի տվել. թույները վտանգավոր են նաև, երբ դրանք թափանցել են շնչուղիներ, ընկել են երեխայի մաշկի կամ աչքերի վրա կամ էլ թափվել են շորերին:

Եթե թույները լցված են հյութերի շշերի մեջ, երեխաները կարող են շփոթվել և խմել դրանք: Կենցաղային քիմիայի բոլոր միջոցները պետք է պահել դրանք սկզբնական տարաների մեջ, ամուր փակված և երեխաներին անհասանելի տեղում:

Ինչ պետք է անել, եթե երեխան թունավորվել է.

  • Եթե երեխան կուլ է տվել թույն, մի փորձեք երեխային ստիպել փսխել, որովհետև սա կարող է  երեխայի վիճակն ավելի վատացնել: Թույն այրելով հասել է ստամոքս, այրելով էլ հետ է գալու կերակրափողով:
  • Եթե թույնը երեխայի մաշկի կամ շորերի վրա է, հանեք շորերը և մաշկի վրա շատ ջուր լցրեք: Օճառով մի քանի անգամ լավ լվացեք մաշկը:
  • Եթե երեխան ստացել է թույն աչքերի մեջ, լվացեք աչքերը մաքուր ջրով առնվազն 10 րոպե:
  • Երեխային անմիջապես տեղափոխեք բուժհիմնարկ: Եթե հնարավոր է, ձեզ հետ վերցրեք բերեք թույւնի կամ դեղամիջոցի օրինակը կամ դրա տուփը: Երեխային պահեք հանգիստ այնքան, որքան հնարավոր է:
769 Դիտումներ 3 Դիտումներ այսօր
Share to Google Buzz
Share to Google Plus
Share to LiveJournal
Share to MyWorld
Share to Odnoklassniki

Տարածել սոց.կայքերում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *