Առեղծվածային լիճը` Տիտիկակա

0001Աշխարհի ամենահետաքրքիր լճերից մեկը`Տիտիկակա  լիճը, գտնվում է Հարավային Ամերիկայում`Բոլիվիայի եւ Պերուի տարածքում: Այս լիճն աշխարհում բարձրադիր քաղցրահամ լճերից ամենամեծն է: Ծովի մակերևույթից 3812 մետր բարձրություն ունի: Լճի մակերեսը Կրետե կղզու չափ է` 8300 քառակուսի կմ:Ինքնաթիռից այն ծովի է նման, սակայն ափից այն նմանվում է ճահճի`լի եղեգներով: Մարդիկ այստեղ շատ զգույշ են քայլում`ասես քայլում են ցեխի վրայով: Լճերը ծովերից տարբերվում են նրանով, որ օվկիանոսների հետ կապված չեն: Աշխարհում գերակշռում են աղի լճերը, քաղցրահամ լճերը համեմատաբար ավելի քիչ են: Այս տեսակ լճերը խմելու ջրի անփոխարինելի աղբյուրներ են: Այս նշանակությունից բացի աշխարհի շատ լճեր իրենց բացառիկ գեղեցկությամբ ու յուրօրինակությամբ նաև զբոսաշրջիկների մեծ հոսք են ապահովում:   Այս լիճը աշխարհում ամենաառեղծվածայիններից մեկն է համարվում, նրա մասին ավելի շատ հարցեր կան, քան պատասխաններ: Ինչպես է մոտ 4000 մետր բարձրությամբ գոյացել այս քաղցրահամ հսկա լիճը, ինչու են այստեղ բնակվում այն ծովային կենդանիները, որոնք հանդիպում են Խաղաղ օվկիանոսում, ովքեր են ապրել նրա հարևանությամբ և իրենց քաղաքակրթության հետքերն են թողել լճի ափին: Գիտնականները փնտրում են պատասխանները, վարկածներ են առաջ քաշում, բայց ոչ մի կերպ վերջնական պատասխանները գտնել չեն կարողանում:

Գիտնականները կարծում են, որ Տիտիկական 100 միլիոն տարի առաջ ծով է եղել, ծովային շատ կենդանիներ գոյատևել են լճում մինչև օրս, և լճի ափերին էլ հայտնաբերվել են ծովային կենդանիների մնացորդներ:

Այս լիճը մշտապես եղել է զբոսաշրջիկների և հնագետների ուշադրության կենտրոնում: Վերջերս գիտնականները Տիտիկակայի հատակից գտել են թանկարժեք զարդերի բեկորներ: Դրանք շուրջ 2000 կտոր են: Ոսկե, արծաթե և կավե առարկաները պատկանում են տարբեր դարաշրջանների` այդ թվում և ինկերի կայսրությանը: Տիտիկակայի շուրջ մշտապես բազմաթիվ լեգենդներ են հյուսվել,  որոնցից մեկն էլ հենց ինկերի դարաշրջանին է վերաբերում: Ըստ այդ լեգենդի` ինկերը մեծ թվով հարստություն են նետել լիճը` դրանք փրկելով իսպանացի նվաճողներից: Հնադարյան քաղաքակրթության հետքեր լճի հատակին էլի են գտնվել: Ստորջրյա հնագետները մի ամբողջ քաղաք են գտել Տիտիկակայի հատակում` հսկայական տաճարով:

 

4889 Դիտումներ 4 Դիտումներ այսօր
Share to Google Buzz
Share to Google Plus
Share to LiveJournal
Share to MyWorld
Share to Odnoklassniki

Տարածել սոց.կայքերում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *