Արայի լեռ

301Արագածոտնի և Կոտայքի մարզերում է գտնվում Արայի լեռը: Լեռն այնքան էլ բարձր չէ` 2577 մետր: Լեռն իր անունը ստացել է հայ դիցաբանական աստված Արա Գեղեցիկի անունից: Լեռան անվան շուրջ բազմաթիվ լեգենդներ կան հյուսված: Ըստ այդ առասպելների` Արա Գեղեցիկը Ասորեստանի թագուհու` Շամիրամի հետ հենց այս լեռան ստորոտում է ճակատամարտել: Ասում են նաև, որ երբ հեռվից նայում ես լեռանը, թվում է նրա գագաթի երկայնքով մարդ է պառկած` հենց Արա Գեղեցիկն է, որը ճակատամարտի ժամանակ զոհվել էր: Արայի լեռը հանգած հրաբուխ է, լանջերին շատ ձորակներ կան, ծառեր էլ կան, սակայն խիտ անտառներ չկան, կաղնու փոքրիկ խմբեր են: Լեռը մեկուսի կանգնած է, որևէ լեռնաշղթայի մաս չի կազմում, այստեղ եզակի շատ բուսատեսակներ են աճում, որոնք կազմում են Հայաստանի բուսականության մոտ 20 տոկոսը:  Լեռը շատ սիրելի է հատկապես լեռնագնացության ու արշավների, նաև պարապլանային սպորտի սիրահարների համար: Այստեղ արշավականները գալիս են տարվա բոլոր եղանակներին:

 505Արայի լեռան վրա է գտնվում նաև Ծաղկեվանքը: Այն ժայռերի մեջ փորված մի վանք է, որը գոյություն ունի արդեն դարեր շարունակ: Տարբեր սերունդներ քրիստոնեական իրենց ծեսերը գալիս են այստեղ նշելու անգամ շատ հեռվից: Ծաղկեվանքի մասին էլ հայերը մի առասպել են հյուսել: Ըստ այդ առասպելի վանքի անունն առաջացել է Ծաղիկ անունով մի աղջկա անունից: Շատ դարեր առաջ մի չար իշխան ցանկացել է բռնի ուժով տիրանալ աղջկան, բայց նա փախել է ու թաքնվել լեռան վրա: Մի հովվի խնդրել է` թաքցնել իրեն և որևէ մեկին իր տեղը չասել: Իշխանը աղջկան փնտրելով` եկել, հասել է Արայի լեռան փեշը: Հովիվը վախեցել է ու մատնել աղջկան, ասել է նրա տեղը: Ծաղիկն էլ, տեսնելով, որ իշխանն իրեն ուր որ է կգտնի, բարձրացել է լեռան գագաթն ու իրեն ցած նետել: Հենց նրա անունով մարդիկ դարեր շարունակ վանքն անվանում են Ծաղկեվանք: Վանքի ներսում ինքնաբուխ մի աղբյուր կա, որը լեռան խորքից է բխում: Հայերը կարծում են, որ այս աղբյուրը բուժիչ հատկություններ ունի, կարողանում է շատ ցավերի դարման անել:

7428 Դիտումներ 4 Դիտումներ այսօր
Share to Google Buzz
Share to Google Plus
Share to LiveJournal
Share to MyWorld
Share to Odnoklassniki

Տարածել սոց.կայքերում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *