Արցախյան շարժում. փետրվարի 20

arcax1

1988-ի փետրվարին հայ ժողովուրդը ոտքի էր կանգնել: Պատմական հայրենիքի մի մասը` Արցախը պետք է կրկին Հայաստանի կազմում լիներ: Այս պահանջով հանրահավաքները Հայաստանի բոլոր բնակավայրերում էին, Ստեփանակերտում և Արցախի այլ շրջաններում:1988 թվականի փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի նստաշրջանում որոշում ընդունվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Ադրբեջանի կազմից հանելու և Հայաստանի կազմի մեջ մտցնելու հարցով ադրբեջանական խսհ և հայկական խսհ գերագույն խորհուրդների առջև միջնորդելու մասին: Այս պատմական որոշումը մեկ օրում չծնվեց:Դրան նախորդել էին հանրահավաքներ, խմորումներ, մտավորականներն արդեն ներսից պատրաստում էին ժողովրդին: Որոշումը հստակ էր, ցանկությունը` միասնական, պատմական հայրենիքի այդ կտորը պետք է լիներ Հայաստանի հետ միասին: Գեներալ մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը շարժման ակունքներում է կանգնած և ասում է, որ միայն այսօրվա հետ կապել Արցախյան շարժման սկիզբը այնքան էլ ճիշտ չէ, շարժումը պատմական հիմքեր ունի: <Արցախյան շարժումն ունի շատ խորը պատմական հիքմեր, և հենց 88-ի փոտրվարի 20-ին չի ծնվել, դա պարզապես ամսաթիվ է, որով մենք նշում ենք օրը: Այդ օրերի մամուլը թերթելով մենք տեսնում ենք, որ գրում են` շարժումը սկսվել է Հադրութից, բայց ես համոզված եմ, որ  այս շարժումն առնվազն 100 տարվա պատմություն ունի: Այդ ընթացքում պարզապես ամեն ինչ կուտակվում էր, եկել էր գործելու ժամանակը>,- ասում է Կոմանդոսը:Արցախյան շարժումը շուտով հրապարակներից տեղափոխվեց սահման, կռիվը մոլեգնում էր, պայքարն ամեն օր ավելի էր սրվում: Հայկական բնակավայրերը ձեռքից ձեռք էին անցնում: Վերջապես կնքվեց զինադադարը, հայկական բնակավայրերի մի մասը` մասնավորապես Շահումյանի շրջանն իր գյուղերով մնացին ադրբեջանական զորքերի տնօրինության տակ:Փետրվարի 20-ը հայ ժողովրդի նորագույն  պատմության մեջ ամրագրվեց որպես Արցախյան շարժման սկիզբ:

 

8572 Դիտումներ 2 Դիտումներ այսօր
Share to Google Buzz
Share to Google Plus
Share to LiveJournal
Share to MyWorld
Share to Odnoklassniki

Տարածել սոց.կայքերում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *