Բանակի օր

banak1

Հայոց բանակը կազմավորվել է 1992 թվականի հունվարի 28-ին:  Կարճ ու երկար այս  տարիները տքնաջան աշխատանքի, ձեռքբերումների, բացթողումների, կորուստների ու հաղթանակների տարիներ էին:Առանց պետություն չկա բանակ, իսկ առանց բանակի պետականությունն ու անկախությունը մաշկից զրկված մարդու են նման:  1992 թվականին  մենք ոչինչ չունեինք: Մի բուռ խենթ կամավորներ էին միայն, որոնք պատրաստ էին սեփական ատամները զենք դարձրած դուրս գալ հայրենիքը կուլ տալ ցանկացող թշնամու դեմ: Այդ կամավորներն ունեին ամենագլխավորը` հայրենքը պաշտպանելու սուրբ ցանկությունն ու նպատակը, ուրեմն մնացյալ ամեն ինչն անցողիկ էր: Սկիզբն ամենադժվարն էր: Փախստականներ, մոլեգնող պատերազմ, երկրաշարժի ծխացող վերք, եղածն ամեն գնով չզիջելու, պաշտպանելու հրամայական և թիկունքում մնացած ու թիկունքից սատարող սիրելիներ: Արցախի ու Հայաստանի սահմանամերձ շրջանների պաշտպանությունը ստանձնած խմբերը հիմնականում ռազմական ամենատարրական գիտելիքներից ու հմտություններից հեռու մարդիկ էին, բայց մարդիկ էին, որոնց պատերազմի դաշտ բերել էր սրտի ու արյան կանչը:Հարկավոր էր ամեն ինչ կանոնավորել, համակարգել ու ամուր հիմքերի վրա դնել, մարտունակությունը բարձրացնել: Սա հնարավորություն կտար նաև ունենալ մարդկային ավելի քիչ կորուստներ: Կորուստներով, բայց միևնույն է, մեր տղերքը կարողացան պատերազմը հաղթանակով ավարտել ու բանակաշինությունն այդ պահից արդեն նոր թափով սկսվեց: 1992ը նշանակալի ու կարևոր տարեթիվ է հայոց բանակի համար: Նախ ամրագրվեց իրավական դաշտը, ձևավորվեցին ղեկավարման օղակները, ստեղծվեցին թիկունքի և սպառազինության ծառայությունները, դրվեց զորատեսակների և ծառայությունների ձևավորման սկիզբը, նաև առաջին զորակոչն անցկացվեց: Ոչինչ առանց դժվարության չի ստեղծվում, կարևոր ու առանցքային ոչ մի օղակ հենց այնպես մի օրում երկնքից չի ընկնում:Խնդիրներ, բացթողումներ, անելիքներ իհարկե շատ կան, բայց կա նաև այդ ամենը հարթելու, շտկելու, կատարելագործելու, ավելի լավը դարձնելու ցանկություն: Նշանակում է, խնդիրներն ու խոչնդոտները հաղթահարելի են ու, տա աստված, որ մեր բանակը միշտ պատրաստ լինի, բայց երբեք չհայտնվի պատերազմում:

 

3093 Դիտումներ 4 Դիտումներ այսօր
Share to Google Buzz
Share to Google Plus
Share to LiveJournal
Share to MyWorld
Share to Odnoklassniki

Տարածել սոց.կայքերում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *