Բարուրելու դրական ու բացասական կողմերը

1417024915_nuzhno-li-pelenat-rebenkaԺամանակակից մայրերից շատերի մոտ <բարուրել, թե ոչ> հարցն արդեն վաղուց արդիական չէ: Այն սպառել է իրեն, բարուրելու համար նախատեսված շորերն էլ հենց սկզբից տեղ չեն գտնում նորածնի զգեստապահարանում: Իսկ ահա, սրան զուգահեռ, բարուրելուն կողմ են տատիկները, բերում են անվիճարկելի փաստարկներ բարուրելու օգտակար կողմերի մասին: Դիտարկենք միասին բարուրելու օգտակար և վնասակար ազդեցությունները:

Բարուրելու դրական կողմերը

Բոլորս գիտենք, որ մինչև ծնվելը երեխան պաշտպանված է արտաքին ազդեցություններից՝ քամուց, ցրտից, արևից և այլն: Ծնվելուց հետո հաճախ կարելի է տեսնել, թե ինչպես փոքրիկը փորձում է կծկվել՝ ընդունելով էմբրիոնի դիրքը: Նորածնի համար հարմարավետ է այն միջավայրը, որը նա ուներ մինչև ծնվելը, այդ պատճառով բարուրելը նրան կապահովի տաքություն, իսկ նեղվածքը նրան կհիշեցնի մոր որովայնը:

Բարուրելու բացասական կողմերը

Նախ, եթե երեխան ծնվել է ամռանը, ապա բարուրը, որպես հետևանք, կարող է բերել երեխայի գերտաքացման, քրտնարտադրության հետևանքով կարող է մաշկի վրա առաջանալ ցան, քոր, երեխան կանհանգստանա: Բացի այդ, բարուրելիս երեխան շատ ուշ կվարժվի սեփական մարմնին, կդանդաղի շարժումների համակարգված զարգացումը, բարուրը  կդառնա խոչնդոտ երեխայի ֆիզիկական ու զգայական զարգացման համար: Գիտական ոչ մի ապացույց չկա, որ եթե բարուրելն ուղղում է երեխայի ոտքերը: Ոտքերը կարող են ծուռ լինել ամենատարբեր պատճառների հետևանքով /ծննդաբերական վնասվածքների, ռախիտ հիվանդության և այլն/:

3103 Դիտումներ 6 Դիտումներ այսօր
Share to Google Buzz
Share to Google Plus
Share to LiveJournal
Share to MyWorld
Share to Odnoklassniki

Տարածել սոց.կայքերում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *