Բարև, Այբբենարան, բանաստեղծություն

images (2)Վեցս նոր եմ բոլորել,
Եվ ուզում եմ սովորել,
Գրել-կարդալ իմանամ,
Որ հասկանամ ամեն բան:

Պատմել գիտեմ ես արդեն,
Բայց տառերը շատ բարդ են,
«Այբբենարան» իմ գրքով
Կսովորեմ ես հերթով:

Ես ուրախ եմ դպրոց եկել,
Հետս ունեմ խաղալիքներ,
Սովորելուց եթե հոգնեմ,
Խաղալիքներն ինձ շատ կօգնեն:

Տե՜ս, դասարան մտա, մայրի՜կ,
Արդեն մե՞ծ եմ, թե՞ դեռ փոքրիկ,
Վախենում եմ դու շատ տխրես,
Լավ կլինի՝ կողքիս նստես:

Վաչագան Սարգսյան

11705 Դիտումներ 7 Դիտումներ այսօր
Share to Google Buzz
Share to Google Plus
Share to LiveJournal
Share to MyWorld
Share to Odnoklassniki

Տարածել սոց.կայքերում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *