Գարունը կգա, բանաստեղծություն

imagesԻսկ ով է ասում՝ գարունը չի գա:

Գարունը կգա,

Գարունը կգա,

Ձմռան արևի

Ժպիտը վկա:

 

Վկա աստղերի ժպիտը զվարթ,

Վկա՝ ձորերը, սար ու սարահարթ,

Կանաչ եղևնու արմատ ու սաղարթ:

 

Թեկուզև լինի

Յոթ սարի հետև՝

Գարունը կգա,

Կգա հևիհև…

 

Ու կքչքչան առուները ջինջ,

Այս ձյունաբուքից,

Սառնամանիքից,

Չի մնա ոչինչ:

 

Գեորգի Մկրտչյան

 

5034 Դիտումներ 4 Դիտումներ այսօր
Share to Google Buzz
Share to Google Plus
Share to LiveJournal
Share to MyWorld
Share to Odnoklassniki

Տարածել սոց.կայքերում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *