Գեղեցիկ գառնուկ, պատրաստում ենք մեր ձեռքերով

00146Անհրաժեշտ պարագաներ

Ականջի փայտիկներ

Սպիտակ ստվարաթուղթ

Գունավոր մատիտ

Մի կտոր ժապավեն

Երկու ամրակալ

Սոսինձ

Ականջի փայտիկները մեջտեղից կտրել, ստվարաթղթից կտրել մեկ կլոր և մեկ օվալաձև կտոր: Օվալաձև կտորը դառնալու է մեր գառնուկի մարմինը, իսկ կլորը` գլուխը: Ականջի փայտիկները շարքով, հերթականությամբ սոսնձել օվալաձև թղթի երկու կողմերին: Կլոր թղթի վրա նկարել գառնուկի աչքերն ու բերանը, իսկ ճակատին` մի քանի փայտիկ կպցնել: Երբ փայտիկներն արդեն չորացած կլինեն, օվալաձև թղթի ներքևից ամրացնել ամրակալները, դրանք մեր գառնուկի ոտքերն են լինելու: Մարմնին սոսնձել նաև գլուխը, իսկ վերջում ճակատին փոքրիկ ժապավեն փակցնել:

Չմոռանաք ձեր գառնուկի համար անուն էլ որոշել:

10782 Դիտումներ 2 Դիտումներ այսօր
Share to Google Buzz
Share to Google Plus
Share to LiveJournal
Share to MyWorld
Share to Odnoklassniki

Տարածել սոց.կայքերում

3 Մեկնաբանություններ

  1. Անահիտ says:

    Ես արդեն պատրաստել եմ

  2. վառգինե says:

    shorakalutyun cuyc talu hamar

  3. vahagn says:

    snorhakalutyun

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *