Գիշերանոթին /горшок/ վարժեցնելու 8 արդյունավետ քայլ

17Ժամանակակից մասնագետները կարծում են, որ յուրաքանչյուր երեխա գիշերանոթին սովորելու իր տարիքն ունի, բայց, որպես կանոն, այդ տարիքը 1.5-2 տարեկանն է համարվում: Այդ տարիքում արդեն երեխան կարող է <<դիմանալ>> մի քանի րոպե և հասնել գիշերանոթին: Առաջարկում ենք մի քանի  արդյունավետ միջոցներ երեխային գիշերանոթին  վարժեցնելու համար:

  1.  Գնեք գիշերանոթ: Այն պետք է լինի գրավիչ ու հարմար, քանի որ եթե երեխան մեկ անգամ գիշերանոթից ընկավ, այլևս չի ցանկանա մոտենալ դրան: Թույլ տվեք, որ երեխան ուսումնասիրի այն, նստի նրա վրա և անպայման նշեք, որ գիշերանոթը նրա սեփականությունն է:
  2. Գիշերանոթը դրեք երեխայի աչքի առաջ, ավելի լավ կլինի` այն սենյակում, որտեղ ինքը խաղում է:
  3. Եթե երեխան գիշերանոթին վերաբերում է անզգուշորեն, մի շտապեք, սպասեք, մինչև  երեխան սովորի նոր իրին, հետո նոր սկսի կիրառել:
  4. Սկզբում երեխային պարբերաբար նստեցրեք գիշերանոթին շորերով: Եթե նա սովորի նստել շորերով, ապա կնստի նաև առանց դրանց: Չի կարելի դա անել ստիպողաբար:
  5. Եթե երեխան հանգիստ նստել է շորերով, ապա նրան նստեցրեք գիշերանոթին անմիջապես այն բանից հետո, երբ նա բավարարել է իր բնական կարիքները տակդիրի մեջ: Տակդիրը հանելուց հետո դրա <պարունակությունը> երեխայի աչքի առաջ դատարկեք գիշերանոթի մեջ:
  6. Պետք է որսալ պահը: Երեխային օրվա ընթացքում մի քանի անգամ նստեցրեք գիշերանոթին: Առավոտյան քնից հետո, ուտելուց հետո, մինչև զբոսանքն ու դրանից հետո:  Եթե հանկարծ կարողանաք որսալ պահը և երեխան ինչ-որ բան անի գիշերանոթում, ապա գովացեք նրան և փորձեք խրախուսել:
  7. Երեխային թույլատրեք որոշ ժամանակ տանը առանց տակդիրի մնալ:
  8. Մի փորձեք երեխային գիշերը նստեցնել գիշերանոթին, եթե նա դա չի սովորել անել ցերեկը:
6634 Դիտումներ 4 Դիտումներ այսօր
Share to Google Buzz
Share to Google Plus
Share to LiveJournal
Share to MyWorld
Share to Odnoklassniki

Տարածել սոց.կայքերում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *