ԳՐԻՉ

yellow-boy2

 

 

 

 

 

 

 

 

 

Ինչ կլինի, ասա, գրիչ,

Ինձ էլ սիրես գոնե մի քիչ:

Ինչու իմ մեծ քրոջ ձեռքին

Գրում ես միշտ վարժ ու կարգին,

Իսկ իմ ձեռքին խազմզում ես

Սև ագռավի ճանկերի պես:

Ես քեզ վատ բան ինչ եմ արել:

Եկ, խնդրում եմ, ինձ համար էլ

Գրիր էնպես արագ-արագ,

Էնպես ուղիղ, սիրուն, բարակ:

Գրիչը լուռ լսում, լսում,

Ճռճռում է ու խազմզում,

Բայց այս անգամ արդեն կարծես

Փոքրիկ ծտի ճանկերի պես:

Հովհ. Թումանյան

 

5592 Դիտումներ 2 Դիտումներ այսօր
Share to Google Buzz
Share to Google Plus
Share to LiveJournal
Share to MyWorld
Share to Odnoklassniki

Տարածել սոց.կայքերում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *