Գրքի թևով հազար ձևով

books11

 

 

 

 

 

 

 

 

 

Շատ գրքեր ունեմ,

Եվ փոքրիկ և մեծ:

Հաշիվն եք ուզում

Ինը հազար վեց:

Երբ գիրք եմ կարդում,

Թևեր եմ առնում,

Թռչունի նման

Մտքով սավառնում:

Թևեր եմ առնում,

Հեռուներ թռչում,

Անվախ, անվճար

Աշխարհներ շրջում:

Իմ գրքերի բյուր

Հերոսների պես

Դառնում եմ հզոր

Ու ամենատես:

Կարդում եմ անվերջ

Ու հարստանում

Ինձ պես հարուստ մարդ չկա

Ողջ Հայաստանում:

Գրքի թևերով,

Հազար ձևերով

Ես թևածում եմ

Ամբողջ աշխարհում:

 

Սուրեն Մուրադյան

 

2583 Դիտումներ 2 Դիտումներ այսօր
Share to Google Buzz
Share to Google Plus
Share to LiveJournal
Share to MyWorld
Share to Odnoklassniki

Տարածել սոց.կայքերում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *