ԴՈՒՔ ԳԻՏԵ՞Ք ԱՐԴՅՈՔ

images-1Դուք գիտե՞ք արդյոք Ձմեռ պապիկի
Հեռավոր երկրի հասցեն փոստային:
Պետք է ուղարկեմ նրան նամակս՝
Կարդա, իմանա անկեղծ խնդրանքս.
Ինձ ամանորի նվեր չբերի:
Դրա փոխարեն մի պարկ քաղցրեղեն
Հայրիկիս տանի:
Նա դիրքապահ է
Մեր հայրենիքի հեռու սահմանին:
Զինվորների հետ ձյունոտ սարերում
Հայրիկս ուրախ ամանոր տոնի,
Եվ Ձմեռ պապին, եթե կարող է,
Թող այնպես անի, որ չար թշնամին
Զենքը վայր դնի ու չկրակի:
Դուք գիտե՞ք արդյոք Ձմեռ պապիկի
Հեռավոր երկրի հասցեն փոստային:
ԶԵՄՖԻՐԱ ՍԱՐԳՍՅԱՆ

1335 Դիտումներ 3 Դիտումներ այսօր
Share to Google Buzz
Share to Google Plus
Share to LiveJournal
Share to MyWorld
Share to Odnoklassniki

Տարածել սոց.կայքերում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *