Երբ երեխան տանը միակն է

rebenok-poteryalsyaՄիակ երեխան ընտանիքում մեծանում է հոգեբանական ուրույն խնդիրներով, նաև առավելություններով: Դիտարկենք առավելություններն ու թերությունները առանձին:

Առավելություններ

  • Այս երեխաներն իրենց վրա են կենտրոնացնում ծնողների ողջ ուշադրությունն ու ժամանակը, հետևաբար` ավելի շատ հնարավորություն ունեն լինելու խելացի ու բանիմաց:
  • Միակ երեխան ստիպված չէ ընտանիքում պայքարել ծնողների սիրելի տիտղոսը շահելու համար:
  • Նրա համար ընտանիքում մրցակիցներ չկան, նա անընդհատ չի համեմատում իրեն ընտանիքի մյուս երեխաների հետ:
  • Ծնողները կարող են այս երեխային տալ ոչ միայն ժամանակը, այլև իրենց ամբողջ միջոցները, նա կարող է ունենալ ամենալավ խաղալիքները, հագուստը և այլն

Թերություններ

  • Որպես կանոն, այս երեխաներն իրենց միայնակ են զգում:
  • Հնարավորությունը մեծ է, որ միակ երեխան կմեծանա եսասեր:
  • Միակ երեխայի ծնողները, սովորաբար, պայքարում են երեխայի սերը շահելու համար: Այս ներքին մրցակցությունը երեխան միանգամից զգում է և այն օգտագործում իր շահերի համար:
  • Միակ երեխային ծնողները ծայրահեղ զգուշությամբ են շրջապատում, այս երեխաները, որպես կանոն, մեծանում են ֆիզիկապես թույլ և սովոր չեն լինում ակտիվ կենսակերպի:
  • Երեխայի մոտ զարգանում է միայնակ մնալու վախ: Նա սկսում է մտածել, թե ինչ կլինի իր հետ, եթե հանկարծ ծնողներին որևէ բան պատահի: Այս զգացողությունը ժամանակի ընթացքում կարող է լուրջ բարդույթների առաջացման պատճառ դառնալ:
  • Մանկուց սովոր լինելով, որ ծնողներն իր փոխարեն լուծում են բոլոր խնդիրները, հետագայում ևս երեխան հույսը կապում է նրանց հետ, ամենափոքր խնդիրը լուծելու համար էլ դիմում է ուրիշի օգնությանը:
  • Հասակակիցների հետ շփման պակասը ժամանակի հետ հանգեցնում է չհասկացվածության, երեխան կարող է դպրոցում ևս միայնակ մնալ, ընկերներ չունենալ:

2353 Դիտումներ 2 Դիտումներ այսօր
Share to Google Buzz
Share to Google Plus
Share to LiveJournal
Share to MyWorld
Share to Odnoklassniki

Տարածել սոց.կայքերում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *