Երբ կռվում են քույրն ու եղբայրը. խորհուրդներ ծնողներին

image0102Մենք մեր շրջապատում կամ հենց մեր ընտանիքում կարող ենք հանդիպել ոչ այնքան հաճելի երևույթի, ինչպիսին է կռիվը նույն ընտանիքի երեխաների միջև: Այս երևույթը կանխելու համար ծնողները պետք է հետևեն մի  ոսկե կանոնի. երբեք չի կարելի համեմատել նույն ընտանիքի երեխաներին:

Չի կարելի ասել՝ դու ինչու չես կարող նստել ուղիղ այնպես, ինչպես եղբայրդ: Սա կարելի է ասել միայն այն դեպքում, երբ դուք ցանկանում եք, որ նա վիրավորվի ու իր ողջ չարությունը թափի եղբոր վրա: Երեխան շատ արագ կարողանում է հասկանալ, որ իրեն առանձնացրել են ընտանիքից, նաև՝ թե ինչ հատկանիշներ են վերագրված քրոջը կամ եղբորը: Եթե ծնողներն արդեն մյուս երեխային հատկացրել են <լավ երեխայի> տիտղոսը, ապա իրեն մնում է զբաղեցնել դեռևս ազատ կոչումը՝ <վատ երեխայինը>: Երբեք չի կարելի օտար երեխաների ներկայությամբ գովել երեխային՝ ասելով, օրինակ, դու միշտ էլ եղել ես <լավ դաշնակահար>: Սա երեխայի մոտ ենթագիտակցորեն առաջ է բերում մտքի շարունակությունը՝ <…ոչ թե եղբորդ պես>:

Միշտ պետք է հիշել, որ ծնողների կողմից հնչեցրած անմեղ, առանց հետին մտքերի արտահայտություններն են երեխաների միջև կռիվների հիմնական պատճառը: 

Եթե դուք նկատում եք ագրեսիա, քաշքշուկ ու ծոծկռտուք երեխաների միջև, անհապաղ պետք է պատժել նրանց՝ առանց փորձելու պարզել, թե ով է մեղավոր, ով սկսեց առաջինը: Պատիժը պետք է լինի հստակ ու անմիջականորեն կապվի կռվի հետ: Օրինակ, կարելի զրկել զբոսանքից, անուշեղենից և այլն: Կարելի է կռվարարներին իրարից բաժանել ու որոշ ժամանակով առանձնացնել: Այնուհետև, պետք է հետևի ներողությունը: Եթե երեխան ներողություն է խնդրում, որպեսզի ազատվի պատժից, ապա նրան նորից պետք է <պատժախուց> ուղարկել՝ մտածելու:

Առաջարկում ենք մի քանի կանոններ, որոնք կկանխեն վեճերը.

  • Յուրաքանչյուր երեխայի համար առանձնացրեք նստելու տեղ սեղանի շուրջը, ավտոմեքենայում, հեռուստացույց դիտելիս և այլն: Սա պետք է լինի հավասարության դիրքերից:
  • Եթե կռվում են որևէ խաղալիքի համար, նրանց պետք է ասել, որ եթե կռիվը երեք րոպեի ընթացքում չդադարեցնեն, ապա այդ խաղալիքով դուք եք խաղալու: Նրանք կհասկանան, որ ամեն անգամ կռվի պատճառով խաղալիքից զրկվելու են:
  • ..քանի որ ես այդպես եմ ասել: Այս բառերը պետք է լինեն ձեր գործողությունների արդարացիության հիմնական գրավականը առնվազն մինչև 12-13 տարեկան:
  • Ցանկացած վիրավորական արտահայտություն լսելիս արագ պետք է ասել՝ մեր տանը նման բառեր չեն օգտագործում: Աստիճանաբար երեխան կհասկանա, որ ինքն այս ընտանիքի անդամն է, իսկ այս ընտանիքում այլ կերպ են խոսում:
  • Սովորեցրեք երեխային ժխտելու փոխարեն առաջարկել: Եթե նա ոչ մի կերպ չի ուզում ընդունել եղբոր առաջարկը, ապա գոնե պարտավոր է առաջարկել մեկ այլ տարբերակ, այլ ոչ թե հերքել արդեն առաջարկվածը միայն այն պատճառով, որ այն իրենը չէ:
  • Եվ պետք է հստակ գիտակցել, որևէ դեպքում ծնողի հետ վիճել, նրա ասածը քննարկել չի կարելի:

Կարդացեք նաև http://tzuk.am/%D5%AB%D5%B6%D5%B9%D5%B8%D6%82-%D5%A5%D5%B6-%D5%AF%D5%BC%D5%BE%D5%B8%D6%82%D5%B4-%D5%B6%D5%B8%D6%82%D5%B5%D5%B6-%D5%A8%D5%B6%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB%D6%84%D5%AB-%D5%A5%D6%80%D5%A5%D5%AD%D5%A1%D5%B6/

1548 Դիտումներ 2 Դիտումներ այսօր
Share to Google Buzz
Share to Google Plus
Share to LiveJournal
Share to MyWorld
Share to Odnoklassniki

Տարածել սոց.կայքերում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *