Երեխան կուլ է տվել փոքր մասնիկ. առաջին օգնություն

Երեխաները սիրում են մանր առարկաները տանել բերանը: Հազալը, բարձրաձայն շնչառությունը կամ ձայն արձակելու անկարողությունը ցույց են տալիս շնչառության դժվարացում և հնարավոր շնչահեղձություն: Շնչահեղձությունը կյանքի համար սպառնալիք ներկայացնող իրավիճակ է: Խնամողները պետք է կասկածեն, որ երեխան շնչահեղձ է լինում, երբ նա հանկարծակի սկսում է դժվար շնչել, նույնիսկ եթե ոչ ոք չի տեսել, որ երեխան ինչ-որ բան է կուլ տվել:

Եթե երեխան հազում է, մի խանգարեք, թույլ տվեք, որ նա փորձի հազալով դուրս հանել կուլ տված առարկան: Եթե այն արագ դուրս չի գալիս, փորձեք հեռացնել այն երեխայի բերանից:

Եթե առարկան դեռ մնում է երեխայի կերակրափողում.

Փոքր երեխաների դեպքում. Հենեք գլուխը և վիզը: Շրջեք երեխայի դեմքը դեպի ներքև՝ գլուխը ոտքերից ցածր, ուսերի միջև հինգ անգամ հարվածեք մեջքին: Շեջեք երեխայի երեսը վերև և հինգ անգամ ուժեղ սեղմեք կրծքի ոսկորի վրա՝ կրծքերի միջև: Կրկնեք այնքան, մինչև առարկան դուրս գա: Եթե դուք չեք կարողանում դուրս բերել առարկան, անմիջապես երեխային տեղափոխեք մոտակա բուժաշխատողի մոտ:

Մեծ երեխաների դեպքում. Կանգնեք երեխայի ետևում՝ ձեռքերով գրկելով նրա իրանը: Բռունցքով սեղմեք երեխայի մարմինը պորտից բարձր և կրծքավանդակից ներքև: Դրեք մյուս ձեռքը բռունցքի վրա և կատարեք սուր հրում դեպի ներսև վերև՝ երեխայի որովայնի խոռոչի ուղղությամբ: Կրկնեք այնքան, մինչև առարկան դուրս գա: Եթե դուք չեք կարողանում դուրս բերել առարկան, անմիջապես տեղափոխեք երեխային մոտակա բուժաշխատողի մոտ:

3219 Դիտումներ 4 Դիտումներ այսօր
Share to Google Buzz
Share to Google Plus
Share to LiveJournal
Share to MyWorld
Share to Odnoklassniki

Տարածել սոց.կայքերում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *