Երեխան կրծում է եղունգները, ինչպես պայքարել դրա դեմ

552Երեխաները եղունգները կրծում են մեծապես սթրեսի, տագնապների, անհանգստությունների պատճառով: Եղունգները կրծելը երեխային ինչ-որ չափով հանգստացնում է, թուլացնում է ձգված նյարդերը: Հարկավոր է ուշադրություն դարձնել, թե հատկապես երբ է երեխան կրծում եղունգները` երբ բարկանում են նրա վրա, երբ գտնվում  է շատ մարդկանց միջավայրում, թե երբ վստահ չէ իր ուժերին կամ էլ երբ զայրացած է ինչ-որ բանի վրա: Երբ պատճառը հայտնի դառնա, պայքարելը սովորույթի դեմ կդառնա ավելի հեշտ:

Եթե ձեր երեխան եղունգները կրծում է, ապա դրա համար ոչ մի պարագայում նրա վրա ճնշում գործադրել չի կարելի, ուղղակի ճնշումը օգուտ չի տա: Հարկավոր  է նրան շեղել անուղղակի միջոցներով: Հենց նկատում եք, որ երեխան ձեռքը դեպի բերանն է տանում, ապա առաջարկեք նրան որևէ խաղ, որտեղ զբաղված կլինեն ձեռքերը` նկարել, ծափահարել և այլն:

Ամեն օր միասին արեք ձեռքերի վարժություններ` մատները բռունցքներ արեք և բացեք, սա հնարավորություն կտա թուլացնել ձեռքերի լարվածությունը:

Աղջիկների դեպքում մեծապես օգնում է ձեռքերի մանկական լաքը: Անվնաս լաքը կարելի քսել եղունգներին  և ցույց տալ, թե որքան գեղեցիկ են մատները: Նրանք այդ գեղեցկությունը փչացնել չեն ցանկանա:

Հաճախ գրկեք, սիրեք ու զբաղվեք երեխայի հետ, սա հնարավորություն կտա հանգստացնել նյարդերը, իսկ դա սթրեսներից, լարվածությունից ձերբազատվելու լավագույն տարբերակն է:

Նյութի աղբյուր` best-mother.ru

3853 Դիտումներ 2 Դիտումներ այսօր
Share to Google Buzz
Share to Google Plus
Share to LiveJournal
Share to MyWorld
Share to Odnoklassniki

Տարածել սոց.կայքերում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *