Երեխան 3 տարեկան է, ինչպես հաղթահարել ճգնաժամը

puj meriՓոքրիկն անակնկալների աղբյուր է, դրանք զվարճացնում են, ուրախացնում մեծահասակներին, բայց երբեմն կարող են նաև մտահոգել: Այդ անակնկալներից մի քանիսին, սակայն, կարող ենք պատրաստ լինել նախապես, հատկապես, երբ փոքրիկն արդեն 3 տարեկան է:

Այս տարիքը հոգեբանները համարում են ճգնաժամային, քանի որ հենց այս տարիքում է ձևավորվում երեխայի անհատականությունը: Այս գործընթացը, որպես կանոն, ծնողների համար այնքան էլ հաճելի չի ընթանում: Փոքրիկը դառնում է կամակոր, ագրեսիվ, եսասեր: Այս ամենի հիմքում փոքրիկի ցանկությունն է դառնալ ինքնուրույն և ընդգծել սեփական անձի կարևորությունը: Երեխան սկսում է հրաժարվել այն ամենից, ինչն իրեն առաջարկում են մեծահասակները, դրանով փորձելով ցույց տալ իր ինքնուրույնությունը, որ ինքը ևս կարող է ունենալ ցանկություններ ու կամք: <Ես չեմ ուտում շիլան, չեմ հագնում այս շորը, չեմ ուզում զբոսնել>, այս շարքը կարելի է անվերջ շարունակել: Այս դեպքում շատ կարևոր է ծնողների վարքագիծը:

Ոչ մի դեպքում չպետք է փորձել համոզել փոքրիկին հետ կանգնել սեփական որոշումից, մեկ անգամ ասելուց հետո, եթե նա նորից է պնդում իր ցանկությունը, ապա պետք է թողնել, որ երեխան դեմ առ դեմ կանգնի իր որոշման հետևանքների հետ, բնականաբար, եթե դրանք նրա կյանքին, կամ առողջությանը վնաս չեն հասցնում: Եթե նա չի ցանկանում նախաճաշել, ապա բացատրեք, որ մինչև ճաշը նա այլևս ոչինչ չի ունենա ուտելու և սոված կմնա: Եթե սրանից հետո էլ նա ոչինչ չի ուտում, ապա մի ստիպեք նրան և մինչև ճաշը քաղցրավենիք, կոնֆետ մի տվեք, թույլ տվեք, որ քաղց զգա: Հնարավորություն տալով զգալ սեփական որոշումների հետևանքները, դուք նրան հասունանալու հնարավորություն կտաք:

Այս տարիքում երեխան նաև ագրեսիվ վարքագիծ է դրսևորում, քանի որ նա դեռ չի սովորել կառավարել սեփական զգացմունքները: Այս դեպքում ևս ծնողները շատ կարևոր անելիք ունեն: Եթե երեխան որևէ վիրավորական բառ է ասում ծնողին, ապա ոչ մի դեպքում չպետք է դա անհետևանք թողնել, համբերատար պետք է բացատրել, որ դա վատ բառ է, որ մայրիկը կնեղանա: Ուշադրություն դարձրեք նաև ձեր բառապաշարին, քանի որ երեխան ընդօրինակում է այն ամենն, ինչ դուք ասում եք և ձեր խոսքերն անպայման մի օր նա ձեզ կվերադարձնի:

Նյութի աղբյուր` mamapluspapa.com

4590 Դիտումներ 2 Դիտումներ այսօր
Share to Google Buzz
Share to Google Plus
Share to LiveJournal
Share to MyWorld
Share to Odnoklassniki

Տարածել սոց.կայքերում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *