Երրորդ ամիս, ինչպիսին է փոքրիկը

59460_145197365517153_6586723_nԵրեխան արդեն ակտիվորեն արձագանքում է ձայներին, լավ ճանաչում է մորը, շրջապատողներին: Երեխային արդեն հետաքրքիր է մեծերի հետ ժամանակ անցկացնելը, նա հասկանում է, թե երբ են իրեն ժպտում և ինքն էլ կարող է պատասխանել ժպիտով, երբեմն կարող է նաև ծիծաղել:

 Այս շրջանում երեխան ավելի ճկուն է դառնում, ձեռքերի շարժումները ավելի հստակ են, արդեն ձգվում է դեպի ցանկալի խաղալիքը: Փոքրիկը կարող է նաև բռնել մոր կուրծքը կամ էլ շիշը: Ակտիվանում է նաև երեխայի ոտքերի աշխատանքը: Երեք ամսականի վերջում որոշ փոքրիկներ փորձում են ինքնուրույն մեջքից շրջվել փորի կողմը, իսկ փորի վրա պառկած` նա կարող է մի քանի րոպե գլուխը բարձր պահել: Փոքրիկը սկսում է ուսումնասիրել իր ձեռքերն ու ոտքերը, նաև` խաղալ դրանց հետ:

Եթե մայրական կաթը բավարար է, ապա կարելի է հետևել բժիշկների խորհուրդներին և բացառել հավելյալ սնունդ տալը մինչև 6 ամսականը: Երեխային արդեն կարելի է պառկեցնել փափուկ խաղային գորգի վրա և շրջապատել գունավոր առարկաներով: Այս տարիքում երեխան քնում  է 15 ժամ:

Բայց եթե Ձեր փոքրիկը ընդունված նորմայից տարբեր վարքագիծ դրսևորի, ապա նրան ոչինչ ստիպել պետք չէ, հիշեք, որ Ձեր փոքրիկը անհատականություն է:

2715 Դիտումներ 4 Դիտումներ այսօր
Share to Google Buzz
Share to Google Plus
Share to LiveJournal
Share to MyWorld
Share to Odnoklassniki

Տարածել սոց.կայքերում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *