Երևան, մեր մայրաքաղաքի պատմությունը

500px-yerevan_cascadeՄեր մայրաքաղաքն աշխարհի հնագույն քաղաքներից է: Երևանի տարածքում մարդն ապրել է հազարամյակներ շարունակ, կառուցվել, ավերվել են բազմաթիվ  բնակավայրեր: Մ.թ.ա. 782 թվականին ուրարտական թագավոր Արգիշտի Առաջինը կառուցեց Էրեբունի քաղաքը: Հենց այս տարեթիվն էլ ընդունված է համարել մեր մայրաքաղաքի հիմնադրման թիվը:

Երևան անվան ծագման մասին կան տարբեր կարծիքիներ: Մի տեսակետի համաձայն, Երևան անվանումը ծագել է Էրեբունի  անվանումից. տարիների ընթացքում Էրեբունի-Էրեվունի-Երևան լեզվական անցում է եղել և Էրեբունի բնակավայրն անվանվել է Երևան: Կա նաև տեսակետ, որի համաձայն Երևան անվանումը կապված է Նոյի հետ: Երբ Նոյն իջնում է Արարատի գագաթից, տեսնում է առաջին բնակավայրն ու բացականչում` Երևաց: Այստեղից էլ առաջացել է այդ առաջին բնակավայրի` Երևանի անվանումը:

yerevan1Երևանն իրր գոյության հազարավոր տարիների ընթացքում բազմաթիվ փորձություններ է տեսել ու հաղթահարել: Բազմաթիվ թշնամիներ են արշավել քաղաքի վրա, ավերել են, քանդել, բայց կործանել չեն կարողացել, քաղաքն էլի վերակենդանացել է:

Երևանն այսօր դառնում է 2796 տարեկան: Այն այսօր գեղեցիկ ու շեն մայրաքաղաք է, որը կանչում իր գիրկն է բերում հայերին` աշխարհի ամենատարբեր անկյուններից: Երևանը մեր բոլորի տունն է ու մենք բոլորս պետք է պահենք ու փայփայենք այդ տունը աչքի լույսի պես:

7787 Դիտումներ 2 Դիտումներ այսօր
Share to Google Buzz
Share to Google Plus
Share to LiveJournal
Share to MyWorld
Share to Odnoklassniki

Տարածել սոց.կայքերում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *