Թե ինչպես ազատագրվեց Շուշին

download (1)1992 թվականի մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը հայկական ուժերը, գրոհելով 5 ուղղություններով, ազատագրեցին Շուշին:

Շուշի քաղաքը գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Ըստ ավանդույթի քաղաքն այդպես են անվանել, քանի որ օդը ապակու/ շուշա/ նման մաքուր է:

Արցախյան պատերազմի ժամանակ քաղաքը դարձել էր ադրբեջանական ուժերի գլխավոր հենակետերից մեկը: Այստեղից թշնամին կրակ էր բացում շրջակա բնակավայրերի և հատկապես Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի վրա: Հայ ազատամարտիկների առաջ խնդիր էր դրված` ազատագրել Շուշին` հայոց հինավուրց քաղաքը, դրանով նաև փրկելով Ստեփանակերտի բնակչությանը:

Շուշին ազատագրելու օպերացիան մշակվել էր ամենայն մանրամասներով: Սկզբում այն նախատեսված էր իրականացնել մայիսի 2-ի լույս 3-ի գիշերը: Սակայն այդ օրը ձյուն եկավ, ստիպված էին հետաձգել: Գրոհի օրը փոխեցին: <Հարսանիք լեռներում>, այսպես էր կոչվում Շուշիի ազատագրման օպերացիան: Գրոհի նախօրեին ի մի էին բերված հայկական բոլոր ուժերը, յուրքանչյուր վաշտ գիտեր իր հստակ անելիքն ու գրոհի ուղղությունը:

Գրոհը 5 ուղղություններով էր ընթանում: Բարձունքում գտնվող քաղաքը կարելի էր ազատագրել միայն բոլոր կողմերից միաժամանակյա և հուժկու հարձակմամբ: Եվ այդպես էլ եղավ: Հարձակումը սկսեցին գիշերը, առավոտյան արդեն քաղաքը հայկական զինվորների տիրապետության տակ էր:  Թշնամին հանկարծակի հարձակումից խուճապի էր մատնվել և փախել` թողնելով զոհեր ու զինտեխնիկա:

Հայ զինվորները շտապեցին սուրբ Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցի, որը ադրբեջանցիների ձեռքին վերածվել էր զենքի պահեստի:

Հայկական կողմն էլ կորուստներ ունեցավ, Շուշիի բարձունքներում մնացին 50 քաջեր, երկուսը` անհետ կորան: Այսօր քաղաքը ծաղկում է, երեխաներ են ծնվում այնտեղ և նրանց մեծ մասն ունի այն քաջերի անունները, որոնք   ազատագրեցին քաղաքը:

2037 Դիտումներ 2 Դիտումներ այսօր
Share to Google Buzz
Share to Google Plus
Share to LiveJournal
Share to MyWorld
Share to Odnoklassniki

Տարածել սոց.կայքերում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *