Ինչից են վախենում ապագա հայրիկները

6053Հղիության լուրը որքան էլ ուրախալի է ապագա հայրիկի համար, նույնքան էլ լի է տագնապներով: Հոգեբանները պարզել են այն պատճառները, որոնք կարող են ծնունդ տալ այդ վախերին:

  1. Ապագա հայրիկներն ամենից շատ վախենում են, որ երեխայի ծննդից հետո կինն իրենց քիչ ժամանակ կհատկացնի և ողջ ուշադրությունը կնվիրի երեխային:
  2. Վախի երկրորդ պատճառը ֆինանսական է: Հայրիկները վախենում են, որ երեխայի ծննդից հետո ֆինանսական միջոցները կարող են չբավարարել ընտանիքի պահանջները հոգալու համար:
  3. Վախենում են պատասխանատվությունից, թվում է` այդ ծանրության տակից դժվար թե կարողանան դուրս գալ:
  4. Որքան էլ տարօրինակ է, նրանց վախեցնում է նաև կնոջ արտաքինի փոփոխությունը: Հայրիկներին թվում է, որ կինը կգիրանա և իրենք կարող են սկսել ուշադրություն դարձնել այլ կանանց:

Այս վախերը հաղթահարելու գործում մեծ դեր ունեն կանայք, համոզված են հոգեբանները: Որքան էլ դժվար լինի երեխային խնամելը, նրանք պետք է ժամանակ գտնեն ամուսնու համար, հետաքրքրվեն նրա աշխատանքով, բավարար ուշադրություն հատկացնեն նրա սիրած ճաշատեսակը պատրաստելու, երեկոն միասին անցկացնելու համար: Իհարկե, չպետք է մոռանալ նաև սեփական անձին ժամանակ հատկացնելու մասին: Խնամքը արտաքինի հանդեպ չպետք է լինի ետին պլանում:

2747 Դիտումներ 2 Դիտումներ այսօր
Share to Google Buzz
Share to Google Plus
Share to LiveJournal
Share to MyWorld
Share to Odnoklassniki

Տարածել սոց.կայքերում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *