Ինչու են թռչունները կարողանում թռչել, իսկ մարդիկ` ոչ

00fly

Մարդկությունն իր պատմության ողջ ընթացքում երազել է թռչել թռչունի նման, դարեր շարունակ ամենատարբեր միջոցներ է ստեղծել` իր երազանքն իրականություն դարձնելու համար: Այդ երազանքների ճանապարհներին են ծնվել ինքնաթիռներն ու ուղղաթիռները, պարաշյուտներն ու պարապլանները, օդապարիկները: Սրանք, իհարկե, մարդուն հնարավորություն տալիս են աշխարհը տեսնել բարձրից, բայց ոչ սեփական թևերի շնորհիվ: Իսկ ինչն է թռչնին պահում օդում ու հնարավորություն տալիս նրան թռչելու:

Նրա թևերի ձևն, իհարկե: Թևերի վերևի մասը կորագծի նման է, և օդն այնտեղից ավելի արագ է անցնում, քան թե թևի տակից: Արագ շարժվող օդի ճնշումն ավելի ցածր է, քան թե դանդաղ շարժվող օդինը: Այսպես, թևի ներքևի մասի բարձր ճնշումը հրում է թևը վերև, երբ թռչունը թռչում է: Ավստրալիացիները, ուսումնասիրելով, թռչնի թևերի կառուցվածը, ստեղծեցին բումերանգը:

2004 Դիտումներ 2 Դիտումներ այսօր
Share to Google Buzz
Share to Google Plus
Share to LiveJournal
Share to MyWorld
Share to Odnoklassniki

Տարածել սոց.կայքերում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *