Ինչու են կոչվում բեզոարյան այծեր

361Այծերի այս տեսակը Հայաստանում տարածված է Վայոց ձորի, Սյունիքի մարզերում և Խոսրովի արգելոցում: Անվանումը ստացել է  ստամոքսում առաջացող <քարից>` բեզոարից:  Կրծքով կերակրվելու շրջանում կաթի հետ ուլերի ստամոքս է մտնում զգալի քանակով մազ, որը, ստամոքսում կուտակվելով , չի մարսվում, և ձևավորվում են տարբեր մեծության(մինչև դեղձի կորիզի և ավելի մեծ չափսի) կոշտուկներ, որոնք հաճախ ուլերի անկման պատճառ են դառնում:

Այս կենդանիների արուների քաշը 45-70կգ է, էգերինը` մինչև 40 կգ: Արուների եղջյուրները 80-90սմ են, էգերինը` 25-40սմ: Գիտնականների կարծիքով բեզոարյան այծը ընտանի այծերի նախահայրն է: Ապրում է 13-14 տարի:

Հասուն կենդանիների ստամոքսից հանած <հասունացած> բեզոարներն օգտագործվում են առողջապահության բնագավառում:

Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:

Նյութի աղբյուր` Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան

 

6049 Դիտումներ 3 Դիտումներ այսօր
Share to Google Buzz
Share to Google Plus
Share to LiveJournal
Share to MyWorld
Share to Odnoklassniki

Տարածել սոց.կայքերում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *