Ինչու են կռվում նույն ընտանիքի երեխաները

image0102Հաճախ կարելի է տեսնել, թե ինչպես են նույն ընտանիքի երեխաները/քույրերը, եղբայրները/ կռվում միմյանց հետ անշնան թվացող երևույթի համար՝ վերցրեց իմ խաղալիքը, նստեց իմ աթոռին և այլն: Ծնողների մեղքը սեփական երեխաների նման պահվածքի հարցում այնքան էլ փոքր չէ: Կռիվը շատ հեշտ է բորբոքել, բավական է միայն համեմատել երեխաներին իրար հետ, ասել, որ մեկը խաղալիքները հավաքում է խաղալուց հետո, մյուսը չի հավաքում, մեկն ավելի արագ է սովորում ոտանավորը, քան մյուսը և այլն: Երեխային կարելի է համեմատել միայն իր հետ, ընդ որում պետք է շեշտել ոչ թե թերությունները, այլ առավելությունները՝ դու այսօր տնային աշխատանքն ավելի գեղեցիկ ու արագ գրեցիր, քան երեկ:

Անթույլատրելի է երեխայի  ֆիզիկական, մտավոր և հոգեբանական առանձնահատկությունները քննարկել մյուսների ներկայությամբ, ընդգծել դրանք, առավել ևս՝ ծաղրել: Ասենք՝ հյուրերի ներկայությամբ ասել՝ դու արդեն մեծ տղա ես, բայց վախենում ես մթությունից, կամ՝ դեռ չես կարողանում շորերդ ինքնուրույն հագնել և այլն: Սրանք կարող են մանրուքներ թվալ, բայց ներքուստ մրցակցություն են սերմանում ընտանիքի մյուս երեխաների նկատմամբ, ինչը, որպես հետևանք, կարող է բերել կռիվների:

Եթե, այնուամենայնիվ, երեխաները սկսում են կռվել, ծնողները երբեք չպետք է

  • հայտնվեն դատավորի կարգավիճակում և սկսեն դատ ու դատաստան տեսնել, որոշեն, թե ով է մեղավոր, ով՝ ոչ
  • քարոզեն, որ երեխաները թողնեն ատելությունն ու անհանդուրժողականությունը միմյանց նկատամբ՝ ասենք ասել՝ չի կարելի ծեծել քրոջը, քանի որ նա քո քույրն է և այլն
  • ուժով փորձել բաժանել նրանց
  • համոզել երեխաներից մեկին զիջել, նահանջել մյուս երեխայի ցանկությունների օգտին
  • գոռալ, խփել երեխաներին

Ինչպես ճիշտ դադարեցնել կռիվը և ընդհանրապես վերացնել այն՝ կներկայացնենք շուտով՝ մեր հաջորդ նյութում:

3636 Դիտումներ 2 Դիտումներ այսօր
Share to Google Buzz
Share to Google Plus
Share to LiveJournal
Share to MyWorld
Share to Odnoklassniki

Տարածել սոց.կայքերում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *