Ինչու է կատուն ուտելուց հետո լվացվում

Մկնիկ է բռնում մի անգամ կատուն,

Բայց ճանկած որսը իսկույն չի ուտում:

-Լվացվիր, նոր կեր,-մկնիկն է ասում,-

Կեղտոտ ես, դա ձեր ցեղին չի սազում:

Ու կատուն մինչև ձեռքերն է թրջում,

Մկնիկը դեպի իր բույնն է փախչում:

<Տեղն է ինձ, տեղը,-կատուն է լալիս

Ու թաթիկով իր գլխին վայ տալիս:-

Մկնիկն ինձ խաբեց,

Այ թե ազատվեց:

Պետք է նախ ուտել,

Հետո լվացվել>:

Այդ օրից կատուն այդպես է վարվում.

Առաջ ուտում է, հետո լվացվում:

 

Սուրեն Մուրադյան

4825 Դիտումներ 2 Դիտումներ այսօր
Share to Google Buzz
Share to Google Plus
Share to LiveJournal
Share to MyWorld
Share to Odnoklassniki

Տարածել սոց.կայքերում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *