Ինչու է վնաս հղիության ընթացքում չափից շատ քաշ հավաքելը

3a

Հղիության ընթացքում ավելորդ քաշը կարող է հանգեցնել այտուցների, հավելյալ ճնշման, ընկերքի վաղաժամ ծերացման, մեծ քաշով երեխայի ծնունդի, ծննդաբերության ժամանակ պասիվ գործողությունների: Յուրաքանչյուր կնոջ մոտ քաշի ավելացումը անհատական է: Որպես կանոն, հղիները քաշի 40%-ը ավելացնում են հղիության ժամանակահատվածի առաջին կեսում, իսկ մնացած 60-ը` երկրորդ կեսում:

 

Եթե կինը մինչև հղիանալը ունեցել է նորմալ քաշ, ապա մեկ եռամսյակի ընթացքում նա կարող է ավելանալ մեկուկեսից երկու կիլոգրամ: Երկրորդ եռամսյակի ընթացքում կինը ամեն շաբաթ պետք է 0.3-ից 0.4 կիլոգրամ քաշ հավաքի: Հղիության իններորդ ամսվա ընթացքում թույլատրվում է ավելացնել 0.5-1 կիլոգրամ քաշ: Հնարավոր է նաև, որ վերջին ամսվա ընթացքում ապագա մայրիկի քաշը ընդհանրապես չավելանա, անգամ` մի փոքր պակասի: Քաշը պետք է ավելանա համաչափ և հղիության ամբողջ ընթացքում, նաև դրանից է կախված երեխայի նորմալ զարգացումը:

 

Հաճախ լինում է նաև, որ չափազանց նիհար կանայք հղիության ընթացքում ավելի շատ քաշ են հավաքում, քանի որ հղիության ընթացքում լրացնում են իրենց` նախկինում ունեցած պակաս քաշը:  Այսպես, եթե առաջին երկու ամիսներին բոլորի համար 0.5 կիլոգրամն է նորմա, ապա 20-րդ շաբաթում նիհար կնոջը թույլատրվում է արդեն ունենալ 5.4  կիլոգրամ ավելացած քաշ, միջին քաշ ունեցող կնոջը` 4.8 կիլոգրամ, իսկ նախկինում գեր եղած կնոջը` միայն 2.9 կիլոգրամ: 32 շաբաթականում հղիության ընթացքում ավելացած ընդհանուր քաշը համապատասխանաբար կարող է կազմել 11.3,  10 և 6.4 կիլոգրամ, իսկ 40 շաբաթականում` 15.2, 13.6 և 9.1 կիլոգրամ:

 

Հարկավոր է նշել, որ կնոջ քաշի վրա մեծ ազեցություն ունեն նաև այտուցները, չէ որ ջուրը ևս քաշ ունի:

 

5068 Դիտումներ 2 Դիտումներ այսօր
Share to Google Buzz
Share to Google Plus
Share to LiveJournal
Share to MyWorld
Share to Odnoklassniki

Տարածել սոց.կայքերում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *