Ինչու է վտանգավոր ալկոհոլը հղիության ընթացքում

download (5)Ալկոհոլը պարունակում է թունավոր նյութեր, որոնք մոր արյունատար անոթների միջոցով միանգամից թափանցում են դեռ չծնված երեխայի օրգանիզմ և կարող են անդառնալի վնասներ հասցնել փոքրիկի առողջությանը: Մասնավերապես` գլխուղեղի, ներքին օրգանների աճը կարող է դանդաղել, նյարդային համակարգի խանգարումների կարող է հասցնել, նաև կարող է ձևավորվել խեղված դեմք: Իհարկե այս վնասների աստիճանը կապված է մի քանի հանգամանքի հետ.

-որքան հաճախ է մայրը ալկոհոլ օգտագործում

-հղիության որ ժամկետում է օգտագործում

-ինչ քանակությամբ է օգտագործում:

Ալկոհոլի օգտագործումը երեխային կարող է վնասներ հասցնել ոչ միայն հղիության առաջին եռամսյակում, նաև` վերջին: Ալկոհոլի օգտագործման քանակի և հաճախակիության հետ կապված միանշանակ կարծիք չկա: Բժիշկների մի խումբը կարծում է, որ շաբաթական մեկ-երկու բաժակ ալկոհոլը զգալի վնասներ հասցնել չի կարող, մյուս խումբն էլ պնդում է, որ այդ քանակությունը ևս կարող է վնասակար լինել: Այս պարագայում անհրաժեշտ է պահպանել մաքսիմալ զգուշավորություն և ընդհանրապես զերծ մնալ ալկոհոլից հղիության ընթացքում, սա Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության խորհուրդն է:

2724 Դիտումներ 2 Դիտումներ այսօր
Share to Google Buzz
Share to Google Plus
Share to LiveJournal
Share to MyWorld
Share to Odnoklassniki

Տարածել սոց.կայքերում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *