Ինչու պետք է երեխան խաղա տիկնիկով

pTRU1-7311153dtՏիկնիկը երեխայի զարգացմանը նպաստող ամենակարևոր խաղալիքներից է: Տիկնիկի հետ խաղը զարգացնում է երեխայի էմոցիոնալ դաշտը, խաղի ընթացքում երեխան տիկնիկին զգացմունքներ, մտքեր է հաղորդում, սովորում է խոսել նրա հետ, հասկանալ, բարկանում է կամ էլ ծիծաղում տիկնիկի փոխարեն: Տիկնիկի հետ խաղալով երեխան նաև կարողանում է արտահայտել ու ձերբազատվել իր վիրավորանքներից, տխրությունից. տիկնիկին անկյուն կանգնեցնելով` նա կարող է ազատվել անհանգստություններից: Տիկնիկի հետ խաղով երեխան կարող է նաև սովորել հաղթահարել ոչ շատ ցանկալի, բայց անհրաժեշտ տնային աշխատանքները: Նաև կարող  է զարգացնել երեխայի ինտելեկտը` տիկնիկի միջոցով երեխան կսովորի, թե որտեղ է քիթը, բերանը, աչքերը և այլն: Այն, ինչ երեխան չի ցանկանում անել/օրինակ` հեքիաթ լսել, ատամները մաքրել, խաղալիքները հավաքել և այլն/, հաճույքով կանի, եթե կողքին լինի ու իրեն շատ ուշադիր հետևի տիկնիկը:

Կան նաև մի քանի կանոնները, որոնք կօգնեն ընտրել ճիշտ տիկնիկ

  • Խաղալիքում պետք է պահպանված լինի նորմալ մարմնակազմությունը` գլուխը չպետք է շատ մեծ լինի, ոտքերը չպետք է երկար լինեն և այլն: Անկանոնությունը երեխայի մոջ կարող է արմատավորել ոչ նորմալ պատկերացում մարդկային մարմնի մասին:
  • Տիկնիկի չափսերը պետք է հարմար լինեն երեխայի ձեռքերին:
  • Տիկնիկի դեմքը չպետք է ունենա արտահայտված զգացմունք` ծիծաղ, լաց և այլն: Դա երեխայի երևակայությունը կարող է սահմանափակել:

 

Նյութի աղբյուր mama.ru

 

 

 

3363 Դիտումներ 2 Դիտումներ այսօր
Share to Google Buzz
Share to Google Plus
Share to LiveJournal
Share to MyWorld
Share to Odnoklassniki

Տարածել սոց.կայքերում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *