Ինչպես բուժել փոքրիկի հազը առանց դեղերի

download (1)Ժողովրդական բժշկության այս միջոցը շատ օգտակար է հազի վերացման համար: Կարելի է տալ մեկ տարեկանից մեծ բոլոր երեխաներին` օրվա առաջին կեսին 1 թեյի գդալի չափով:

Անհրաժեշտ մթերքներ

Բողկ

2 թեյի գդալ մեղր

Պատրաստման եղանակը

Բողկը լվանալ և կլպել: Կտրել բողկի վերնամասը գլխարկի նման: Բողկի միջուկը գդալով զգուշորեն փորել-հանել` չվնասելով պատերը, հանել նաև «գլխարկի» միջուկը: Միջուկը անկացնել ամենամանր քերիչով, զանգվածին խառնել մեղրը, որից հետո ամբողջը հետ լցնել բողկի մեջ, դնել «գլխարկը» և թողնել մեկ ժամ: Մեկ ժամից հետո զանգվածից հյութ դուրս կտա, հյութը թեյի գդալով պետք է տալ փոքրիկին ուտելուց հետո: Անհրաժեշտ է շարունակել ընդունել հեղուկը 3-5 օր և հազն այլևս չի անհանգստացնի փոքրիկին:

13960 Դիտումներ 3 Դիտումներ այսօր
Share to Google Buzz
Share to Google Plus
Share to LiveJournal
Share to MyWorld
Share to Odnoklassniki

Տարածել սոց.կայքերում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *