Ինչպես դպրոցից առաջ նախապատրաստել երեխային, հոգեբանի խորհուրդները

dilanyan zaՇատ երեխաներ անհամբեր սպասում են, թե երբ են առաջին անգամ դպրոց գնալու: Նրանց գրավում է նոր պայուսակը, գրքերը, տետրերն ու մատիտները: Այս ամենը նրանք ընկալում են իբրև խաղալիքներ, բայց այս անգամ արդեն` մեծահասակի խաղալիքներ: Այս ամենի հետ միասին շատ երեխաների մոտ կարող է ձևավորվել բացասական վերաբերմունք դեպի իրենց նախկին վիճակը, երբ փոքր էին ու խաղում էին մանկական խաղալիքներով: Մանկական հոգեբան Սուսաննա Անդրեասյանն ասում է, որ երեխաներին մինչև դպրոց գնալը հարկավոր չէ ծանրաբեռնել ու սովորեցնել գրել տառերն ու թվերը: Նախ դա հնարավորություն չի տա կենտրոնանալ դասապրեցեսի ընթացքում, քանի որ ինքն արդեն գիտի այն, ինչ սովորեցնում է ուսուցչուհին,  կձևավորի նաև մեծամտություն դասընկերների նկատմամբ, քանի որ ինքն արդեն գիտի այդ ամենը, իսկ նրանք` ոչ: <<Ծնողների համար առավել կարևոր է տրամադրել երեխային, որ դպրոցում ոչ թե սովորում են, քանի որ այդպես ընդունված է, այլ պետք է ցանկանալ սովորել, պետք է նորն իմանալու ցանկություն ունենալ>>, – ասում է Ս.  Անդրեասյանը:

Որքան էլ երեխային գրավեն դպրոցական գունագեղ պարագաները, այնուամենայիվ, նոր իրավիճակը սթրեսային է փոքրիկի համար, իսկ սթրեսը հաղթահարելու գործում նորից օգնության է գալիս խաղը, այս անգամ արդեն խաղալիքները հանդիսանալու են հենց դպրոցականն պարագաները: Հոգեբանն ասում է, որ  այբուբենը, տառերը, թվերը, գունագեղ նկարազարդ գրքերը կարող են գրավել երեխային, դառնալ նոր խաղալիք ու զբաղմունք: Կարելի է որևէ նկար ընտրել միասին և փորձել պատմել, նկարագրել այն և այլն:

Հարկավոր է նաև երեխային բացատրել, թե ինչու համար է նրան պետք սովորելը  և ինչու նա պետք է ցանկանա սովորել, այլապես դպրոցն ու ուսումը փոքրիկի համար կդառնան ծնողի կողմից պարտադրված քմահաճույքներ:

4800 Դիտումներ 4 Դիտումներ այսօր
Share to Google Buzz
Share to Google Plus
Share to LiveJournal
Share to MyWorld
Share to Odnoklassniki

Տարածել սոց.կայքերում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *