Ինչպես են թռչունները բույն պատրաստում

078_bԲույն պատրաստելու համար նրանք բնազդաբար գիտեն` ինչ պետք է անել և ինչ նյութեր օգտագործել: Տարեց և փորձառու թռչուններն ավելի լավ բույն են պատրաստում, քան սկսնակները, քանի որ տարիների ընթացքում նրանք հմտանում են, սովորում` որտեղից պետք է ավելի լավ նյութեր բերեն` բույն պատրաստելու համար:

Ամենախոշոր բույնն արծվինն է: ԱՄՆ-ի Օհայո նահանգում գտած արծվի բույնը, որը 35 տարի օգտագործվել է, ավելի քան 2.5մ լայնք և 3.6մ խորություն ուներ, կշռում էր մոտ 1.8 տոննա: Իսկ Ֆլորիդա նահանգում գտած արծվի բույնը ավելի խոշոր էր` մոտ 3մ լայնքով և ավելի քան 6մ խորությամբ: Շատ փոքրիկ թռչուններ, հատկապես արևադարձային անտառներում, կառուցում են գմբեթաձև տանիքով բներ: Այդպիսի բները նրանց պաշտպանում են անձրևից և արևից: Տանիքը կռուցում են համարյա ամեն ինչից` խոտից, բույսերի տերևներից, որոնք ամուր հյուսվում են և ամրացվում սարդոստայնով: Եվրոպայում ծիծեռնակներն ու երկարապոչ երաշտահավերը հայտնի են որպես գմբեթաձև բների շինարարներ:

Նյութի աղբյուր` Կենդանիների հանրագիտարան-2008թ

5584 Դիտումներ 3 Դիտումներ այսօր
Share to Google Buzz
Share to Google Plus
Share to LiveJournal
Share to MyWorld
Share to Odnoklassniki

Տարածել սոց.կայքերում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *