Ինչպես են նշում երեխաների տոնը աշխարհի տարբեր երկրներում

P201106011427522184420452Երեխաների պաշտպանության միջազգային օրն ամբողջ աշխարհում նշում են հունիսի 1-ին, բայց աշխարհի շատ երկրներ բացի այս ամսաթվից ունեն էլի տոներ, որոնք նվիրված են երեխաներին: Ճաապոնիայում, օրինակ, երեխաների տոնը նշում են տարին 3 անգամ: Մարտի 3-ը աղջիկների տոնն է, այդ օրը աղջիկներ ունեցողներն իրենց տներում կազմակերպում են փոքրիկ ցուցադրություն` տիկնիկներվ և հագուստներով, հենց սա էլ համարվում է տոնի լավագույն նվերը: Մայիսի 5-ն այս երկրում տղաների տոնն է: Եթե տանը մի քանի տղա կա, ապա դռան դիմաց կապում են կանաչակապտավուն դրոշակ, եթե մեկ տղա է, ապա ճապոնացիները բարձրացնում են ծածան ձկան պատկերով դրոշակ: Նրանց պատկերացմամբ, այս ձուկը խորհրդանշում է ուժ և խելք: Նոյեմբերի 15-ն էլ բոլոր 3, 5 և 7 տարեկանների տոնն է: Ճապոնիայում կարծում են, որ այս 3 տարիքն ամենալավն է երեխայի համար:

P201106011429111407320138Հարավային Կորեայում տոնը նշում են մայիսի 5-ին: Այն համաժողովրդական տոնախմբություն է դառնում ամեն տարի: Երեխաները հագնում են իրենց ազգային հագուստներն ոււ ողջ օրը շարունակ մասնակցում են երգ ու պարի, ամենատարբեր միջոցառումների:

P201106011430051400710140Հուլիսի 4-ն էլ Կոլումբիայի փոքրիկների տոնն է: Այդ օրը երեխաները սովորաբար հագնում են դիմակներ, տարբեր հերոսների հագուստներ և մասակցում են իրենց համար կազմակերպվող գունավոր շոուներին:

Հետաքրքիր կերպով են նշում մանուկների տոնը Բրազիլիայում: Այն նշվում է օգոստոսի 15-ին: Այդ օրը նաև համաճարակների դեմ պայքարի օրն է: Այդ օրը երեխաներին տանում են բուժհաստատություններ, հետազոտություններ են անցկացնում, ինչպես նաև պատվաստումներ են ստանում: Այս երկրում երեխաների առողջությունն առաջնային է:

Իսլամական երկներում էլ նշում են Կոնֆետի օրը, սա երեխաների ամենասիրած տոնն է:

P201106011433002026631213Արևմտյան Աֆրիկայի մի շարք երկրներում մանուկների տոնը ոչ թե մեկ օր է, այլ մի ամբողջ ամիս: Մեծահասակները կազմակերպում են դիմակահանդեսներ, կարնվալ և ողջ ամիս ուրխանցնում են փոքրիկներին:

3201 Դիտումներ 4 Դիտումներ այսօր
Share to Google Buzz
Share to Google Plus
Share to LiveJournal
Share to MyWorld
Share to Odnoklassniki

Տարածել սոց.կայքերում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *