Ինչպես զբաղեցնել երեխային. հետաքրքիր խաղերի ընտրանի

Նկարչության իմիտացիա

Փոքրիկները շատ սիրում են նկարել, բայց ջրաներկն ու գուաշը մայրիկի համար կարող են իսկական պատուհաս դառնալ: Կարելի է ստեղծել նկարչության իմիտացիա: Սրա համար անհրաժեշտ են գունավոր թղթեր, վրձին և քիչ ջուր: Փոքրիկին սովորեցրեք վրձինը թաթախել ջրի մեջ և գունավորել թղթերը: Ջրից գունավոր թղթերը գույնը կփոխեն, իսկ երեխան կկարծի, թե ինքն իսկապես նկարում է:

toddler-busy-bag-exchange-07Կախարդական շիշ

Փոքր խաղալիքները, կոճակները, գունավոր զանազան իրերը լցնում եք շշի մեջ, այնուհետև ամբողջը ծածկում բրձնով/ձավար, ցորեն/: Երբ  շշի պարունակությունն ամբողջովին խառնվում է, փոքրիկին խնդրում եք սկուտեղի մեջ դատարկված զանգվածից գտնել գունավոր իրերը:

Գտնել անցքերը

Հաստ գունավոր ստվարաթղթերից կտրտել պատկերներ՝ /արջուկ, թիթեռ, եռանկյունի և այլն/, եզրերում անցքեր բացել: Փոքրիկին տալ հաստ թել և խնդրել անցկացնել բոլոր անցքերով: Ինչքան շատ են անցքերը, այնքան երկար ժամանակ փոքրիկը ձեզ հանգիստ կթողնի:

Մակարոնե շղթա

Համարյա նախորդ միջոցի նման է: Հաստ անցքերով մակարոն և թել, սովորեցրեք թելն անցկացնել և շղթա սարքել:

2257 Դիտումներ 2 Դիտումներ այսօր
Share to Google Buzz
Share to Google Plus
Share to LiveJournal
Share to MyWorld
Share to Odnoklassniki

Տարածել սոց.կայքերում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *