Ինչպես կաչաղակները մատնեցին ամրոցը. Կաչաղակաբերդ

Կաչաղակաբերդը գտնվում է Արցախում` Պտերեցկ և Քոլատակ գյուղերի միջև: Լեռան գագաթը, որի վրա կագնած է բերդը, կարելի է ճանաչել հեռվից: Այն հատկապես տեսանելի է Ստեփանակերտից Գանձասար գնալու ճանապարհից: Բերդը երեք կողմերից շրջապաված է ուղղաձիգ վեր խոյացող հարթ ժայռերով, որոնք էլ բերդը դարձրել են անառիկ: Չորրորդ կողմը համեմատաբար հասանելի է, հենց այստեղ էլ ենթադրաբար գտնվում է բերդի մուտքը: Հեռվից Կաչաղակաբերդը փոքր է երևում, բայց այն մեծ է ու ընդարձակ: Այստեղ եղել են բազմաթիվ կացարաններ, գետնուղիներ:

Բերդն իր անունը ստացել է դավաճան կաչաղակների անունից: Բերդը պաշարած թշնամին, հասկանալով, որ այն հարձակումով գրավել հնարավոր չէ, սպասում է, թե երբ բնակիչներն ինքնակամ կհանձնվեն: Բայց բնակիչները չեն հանձնվում: Թշնամին որոշում է նահանջել: Հենց այդ ժամանակ բերդի գագաթին հսկայական թվով կաչաղակներ են երևում, մի քանի զինվորներ բարձրանում են բերդի գագաթը` տեսնելու է, թե ինչու են այդքան շատ թռչուններ: Եվ հայտնաբերում են բերդի մահացած բնակիչներին, որոնք չեն հանձնվել, բայց սովամահ են եղել: Այդ օրվանից ժողովուրդը դավաճան կաչաղակների  անունով էլ կոչում է բերդը:

Kachaghakaberd3Ժողովուրդը բերդը նաև Սղսղան  է կոչում, քանի որ բերդին հասնելու ճանապարհին շատերը սահում են և գագաթին այդպես էլ հասնել չեն կարողանում:

7161 Դիտումներ 2 Դիտումներ այսօր
Share to Google Buzz
Share to Google Plus
Share to LiveJournal
Share to MyWorld
Share to Odnoklassniki

Տարածել սոց.կայքերում

1 Մեկնաբանություն

  1. Նանա says:

    Ահա դրա նման բաներ կարդացեք իմացեք մեր պատմություններ, ոչ դե կարդաք անկապ անկապ բաներ գրած…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *