Ինչպես կենտրոնացնել երեխայի ուշադրությունը

Ցրված երեխայից բողոքող ծնողների մեր օրերում հաճախ ենք հանդիպում: Երեխան չի կարողանում երկար ժամանակ կենտրոնանալ որևէ զբաղմունքի վրա, դպրոցում է մոռանում գրքերը, տետրի դիմաց նստում է ժամերով և ցրված դիտում աջ ու ձախ, չի հիշում ուսուցչի հանձնարարությունները և այլն: Հոգեբանների մեծ մասի կարծիքով երեխաների ցրվածության հիմնական պատճառը հեռուստացույցը, համակարգիչներն ու հեռախոսներն են, այդ պատճառով ծնողները հնարավորինս պետք է սահմանափակեն երեխաների՝ էկրանների դիմաց անցկացվող ժամերը:

Առաջարկում ենք երեք փորձված վարժություններ, որոնք կօգնեն կենտրոնացնել երեխայի ուշադրությունը:

Վարժություն համար 1. Խնդրեք երեխային նստել գետնին, դուք էլ նստեք նրա հետ: Ողջ ուշադրությունը կենտրոնացրեք շնչառության վրա: Խնդրեք նրան շնչել խորը և հանգիստ, չմտածել ուրիշ որևէ բանի մասին, Թող հաշվի արտաշունչները: Նախադպրոցական երեխաները կարող են նստել մինչև 3 րոպե, ավելի մեծ երեխաները՝ միջինը 20 րոպե:

Վարժություն համար 2. Ուտում ենք՝ լարելով ուշադրությունը: Երեխաները սովորել են կերակուրը դնել դիմացն ու հեռաստացույց դիտելով՝ միաժամանակ ուտել: Այդ ընթացքում դուք կարող եք փոխել նաև ափսեի պարունակությունը, և երեխան անգամ չզգա դա. բնազդաբար կուլ տա ուտելիքը: Ուտելու ընթացքում պետք է երեխան կենտրոնանան միայն ուտելիքի վրա, սա պետք է կրի մշտական բնույթ: Հարկավոր է բացառել ուտելու ընթացքում որևէ բան դիտելը: Թող ուտելիս ասի՝ համեղ է, թե ոչ, ինչ հոտ ունի կերակուրը և այլն: Ուտի դանդաղ:

Վարժություն համար 3. Գործի ենք դնում մատները: Երեխային խնդրեք հանգիստ նստել և բարձրաձայն հաշվելով դանդաղ ծալել մատները: Յուրաքանչյուր հաշվի հետ միասին պետք է ծալել մեկ մատ: Գործողությունը պետք է կատարել դանդաղ:

Իհարկե, այս գործողությունները արդյունք կտան միայն այն դեպքում, երբ պարբերական բնույթ կրեն:

Տես նաև՝

http://tzuk.am/%D5%AB%D5%B6%D5%B9%D5%BA%D5%A5%D5%BD-%D5%A6%D5%A1%D6%80%D5%A3%D5%A1%D6%81%D5%B6%D5%A5%D5%AC-%D5%A5%D6%80%D5%A5%D5%AD%D5%A1%D5%B5%D5%AB-%D5%B8%D6%82%D5%B7%D5%A1%D5%A4%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5/

1347 Դիտումներ 2 Դիտումներ այսօր
Share to Google Buzz
Share to Google Plus
Share to LiveJournal
Share to MyWorld
Share to Odnoklassniki

Տարածել սոց.կայքերում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *