Ինչպես կոչել երեխային

Como-vas-a-llamar-a-su-bebeԵրիտասարդ ընտանիքը երեխայի է սպասում: Հղիության լուրն իր հետ բերում է ոգևորության ալիք, որի անցնելուց հետո առաջ է գալիս հարցը՝ ինչպես կոչել երեխային: Հոգեբանները հորդորում են՝ երեխայի համար անուն ընտրելիս հարցին մոտենալ սթափ դատողությամբ: Մինչև երեխայի ծնունդը դեռ բավական ժամանակ կա, հետևաբար՝ կարելի է թերթել համապատասխան գրականություն, ուսումնասիրել նախընտրած անունների նշանակությունը, այդ անունները կրող պատմական անձանց կյանքը և այլն:

Հոգեբանները պնդում են, որ անունը, եթե ոչ ուղղակիորեն, ապա ենթագիտակցական թաքուն շերտերում պայմանավորում է երեխայի բնավորության գծերը, նախասիրությունները, նաև՝ ճակատագիրը: Անունն ունի սրբազան իմաստ, կոդավորված ծածկագիր, ինչն էլ կարող է որոշիչ լինել երեխայի ողջ կյանքի ընթացքում:

Ժողովրդական հավատալիքների մեջ իր ուրույն տեղն ունի նաև երեխային սրբերի անունով կոչելու ավանդույթը: Մարդիկ հավատում են, որ եթե երեխան ծնվել է ասենք Սուրբ Սարգսի տոնին և նրան Սարգիս են կոչել՝ ի պատիվ սրբի, ուրեմն երեխան իր ողջ կյանքի ընթացքում վայելելու է սրբի հովանավորչությունը:

Հոգեբանները նաև խորհուրդ չեն տալիս երեխային կոչել մահացած հարազատի, թեկուզ շատ սիրելի մարդու անունով: Հատկապես, եթե այդ մարդը մահացել է անբնական, դաժան մահով:

Ցանկալի չէ  երեխային կոչել նաև տատիկի, հայրիկի, պապիկի կամ ընտանիքի մեկ այլ անդամի անունով: Երեխան, մեծանալով այդ անունի ստվերում, կարող է իրեն նույնականացնել այդ անձի հետ, կորցնել ինքնուրույնությունը, անհատականությունը:

Անպայման պետք է հաշվի առնել, թե ընտրված անունը որքանով է համահունչ ազգանունի և հայրանունի հետ:

Երեխայի անվան ընտրությունն, իհարկե, ծնողներինն է, բայց պետք է հիշել. երեխայի համար այնպիսի անուն է պետք ընտրել, որ հետո նա այդ անվան ձեռքը կրակը չընկնի:

3761 Դիտումներ 2 Դիտումներ այսօր
Share to Google Buzz
Share to Google Plus
Share to LiveJournal
Share to MyWorld
Share to Odnoklassniki

Տարածել սոց.կայքերում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *