Ինչպես հեշտ քնեցնել երեխային

pochemu-nelzya-fotografirovat-spyashhix03Երեխային ինքնուրույն քնել սովորեցնելու համար տարբեր հնարքներ են կան։ Օրինակ, քնելուց առաջ նա պետք է հերթով համբուրի ընտանիքի բոլոր անդամներին, քնեցնի իր սիրելի նապաստակին կամ լոգանք ընդունի իր ընտրած խաղալիքների հետ։ Թող փոքրիկն իմանա, որ քնելուց առաջ դուք միշտ միասին գրքեր եք կարդում կամ աուդիոհեքիաթ լսում։ Նրա մահճակալի մոտ կարելի է ջուր թողնել և բացատրել, որ նա կարող է այն ինքնուրույն խմել։ Կարելի է նաև խնձոր կամ թխվածք թողնել երեխայի կողքին, եթե նա հանկարծ «սովի նոպա» ունենա։ Եթե մինչ քնելը դուք վիճել եք երեխայի հետ, անպայման լուծեք ձեր խնդիրները՝ թեկուզ նրա ռեժիմի հաշվին։ Փոքրիկը չպետք է քնի վախեցած կամ այն մտքով, որ առավոտյան նրան նորից կնախատեն կամ կպատժեն։ Երեխային պատմությունների «շարունակություն» առաջարկեք։ Օրինակ, ասեք՝ «հիմա դու կքնես, իսկ առավոտյան ես ամենահամեղ հյութը կպատրաստեմ»։ Խոստումների համար ընտրեք ամենասովորական բաները։ Նկարագրեք, թե ինչպես կընթանա նախաճաշը կամ զբոսանքը, այնպես, որ փոքրիկն անհամբերությամբ լցվի, ցանկանա որքան հնարավոր է արագ քնել, որպեսզի հասցնի մասնակցել այդ զվարճալի գործին։

Այս բոլոր հնարքներն, իհարկե, մի վայրկյանում չեն օգնելու, հարկավոր է ժամանակ և համբերություն:

5014 Դիտումներ 2 Դիտումներ այսօր
Share to Google Buzz
Share to Google Plus
Share to LiveJournal
Share to MyWorld
Share to Odnoklassniki

Տարածել սոց.կայքերում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *